Հռոմի պապ Լևոն XIV-ը ցանկանում է Վատիկանը դարձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների վայր, հաղորդում է La Stampa-ն՝ հղում անելով Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինին։ Այլ մանրամասներ Պարոլինը չի հայտնել։
Նրա խոսքով՝ Հռոմի պապը մտադիր է Վատիկանը հասանելի դարձնել երկու կողմերի միջև ուղիղ հանդիպման համար։
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացակայությունը Ստամբուլում կայացած բանակցություններին խափանում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական ջանքերը։
Մայիսի 11-ին Հռոմի պապ Լևոն XIV-ն իր առաջին կիրակնօրյա քարոզում կոչ էր արել Ուկրաինայում «երկարատև և իրական խաղաղության» հասնել, ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և հույս հայտնել, որ զինվորները կվերադառնան իրենց ընտանիքներ։