Երևանում քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ
Հուլիսի 03, 2025

Երևանում քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ

Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ տղամարդը քաղաքացուն սպառնում է և հնարավոր է նաև ծեծի կենթարկի նրան, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 60-ամյա Գայանե Ա․-ն հայտնել է, որ իրեն ոչ ոք չի սպառնացել, չի հարվածել։

Կայքի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 47-ամյա  Արման Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Մաշտոցի 29 հասցեում գործող նոտարական գրասենյակում պահանջել է իր տան վկայականները, սակայն իրեն տրամադրել են կեղծված վկայականներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Գայանե Ա․-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նոտար է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպասենք Կաթողիկոսի կալանավորմանն ու ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու՞ն, ռուսական զորքերը երկրից հանելու՞ն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո (տեսանյութ)

Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան, բայց կաթողիկոսի. Փաշինյան

Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է. Ստրելկով

Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

Իրանի զինված ուժերը զգուշացրել են Ադրբեջանին. Հայտարարություն

Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է փակել բոլոր ռուսալեզու դպրոցները

Իրանը ակտիվորեն բանակցություններ է վարում չինական J-10C բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման շուրջ

Իժևսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 45-ի

Կադրեր՝ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ղեկավարի ձերբակալումից

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ադրբեջանում ձերբակալվել են ռուսաստանցիներ՝ Իրանից թմրանյութերի տարանցման կասկածանքով

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը