Բեռլինը պատրաստ է ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա. արտգործնախարար
Հունիսի 29, 2025

Բեռլինը պատրաստ է ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա. արտգործնախարար

Բեռլինը պատրաստ է հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Deutsche Welle-ն տեղեկացնում է, որ այս մասին Անթալիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։

Դաշինքի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում Վադեֆուլն ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախանշել է «5%-ի նպատակին հասնելու ծրագիրը, որը պահանջում է նախագահ Թրամփը, և որը նա անհրաժեշտ է համարում»:

«Եվ մենք կհետևենք դրան», – ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է վերացնել իր կառուցվածքում «թույլ օղակները», որպեսզի ամրապնդի դաշինքի ընդհանուր հզորությունը։

«Դաշինքի հզորությունը որոշվում է նրա ամենաթույլ օղակի ուժով, և մենք ձգտում ենք նրան, որ ՆԱՏՕ-ում թույլ օղակներ չլինեն», – ասել է Ռուբիոն։

Գլխավոր քարտուղար Ռյուտեն ավելի վաղ առաջարկել էր, որ դաշնակիցները մինչև 2032 թվականը մեծացնեն ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը, իսկ ևս 1,5%-ը ծախսեն պաշտպանության հետ կապված այլ նպատակների վրա, ինչպիսիք են ենթակառուցվածքները և կիբերանվտանգությունը: Այս ծրագիրն արդեն աջակցություն է ստացել ԱՄՆ-ից։ Դաշինքի ներկայիս թիրախը 2%-ն է, թեև ոչ բոլոր երկրներին է հաջողվել հասնել նույնիսկ այդ մակարդակին։

Ռյուտեն ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելիս ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հաջողությունների վրա։

«Մենք պետք է ավելի շատ արտադրենք ՆԱՏՕ-ում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այնքան են հաջողել այս հարցում, և մենք պետք է գերազանցենք նրանց այս առումով», – ընդգծել է դաշինքի ղեկավարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հшրձակում է իրականացրել․ Ուկրաինայի ԶՈւ

Անհապաղ դադարեցրե՛ք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված գործողությունները․ Հայ Ազգային Կոնգրես

Ադրբեջանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի փոխվարչապետին

«ԱԱԾ-ն ինձ ամեն օր զեկուցում է». ինչպես է Փաշինյանը հոգևորականների կյանքի մասին տվյալներ ստացել. Տեսանյութ

ԵՄ բարձր ներկայացուցիչը կայցելի Հայաստանում ԵՄ առաքելության՝ Եղեգնաձորում տեղակայված կենտրոնակայան

Կալասը վաղը կայցելի Հայաստան

Emirates ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Իրան չվերթների չեղարկումը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կhարվածենք Ֆորդոուին, քանի որ բոլորն ասում էին, թե այն անթափանցելի է․ Թրամփ

Իրանը հայտարարել է, որ այլևս թույլ չի տա Գրոսսիին մոտենալ իր միջnւկային օբյեկտներին

Իրանը բացել է իր օդային տարածքը միջազգային չվերթերի համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Միքայել Սրբազանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում. Մայր Աթոռ

Միքայել Սրբազանի թեկնածությամբ իմպիչմենտի գործընթացը նախօրեին չէր էլ մեկնարկել․ Ամոթ չի՞․ Մելիք-Շահնազարյան

Facebook-ը արգելափակել է Փաշինյանի գրառումը Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի մասին