Իրանում շատ են սիրում մեր ընկույզի մուրաբան. ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ–ն իր հարևանին
Հունիսի 12, 2025

Իրանում շատ են սիրում մեր ընկույզի մուրաբան. ուրիշ ի՞նչ կարող է առաջարկել ՀՀ–ն իր հարևանին

Իրանում հայկական արտադրության ամենահայտնի և պահանջարկված ապրանքը ընկույզի մուրաբան է։ Sputnik Արմենիային այս մասին ասաց «Էքսպորտ Արմենիայի» համահիմնադիր, փորձագետ Արա Մարությանը` խոսելով հայ–իրանական առևտրային հարաբերությունների մասին։«Հայաստան մտած բոլոր իրանական ավտոբուսներն իրենց հետ անպայման մեծ քանակությամբ ընկույզի մուրաբա են տանում։ Երբ իրանական կողմի հետ քննարկում էինք, թե Հայաստանից արտահանվող որ ապրանքը Իրանում հաջողությամբ կիրացվի, ընկույզի մուրաբան առաջին եռյակում էր»,– պատմում է փորձագետը։

Իրանում գնահատված է նաև հայկական հանքային ջուրը, ոչ ալկոհոլային խմիչքը, գառան և ոչխարի միսը, որոնք այսօր էլ արտահանվող ապրանքների ցանկի առաջին տեղերում են։

Նշենք, որ մայիսի 15-ից ուժի մեջ կմտնի Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Կողմերի հաշվարկով` դրա արդյունքում փոխադարձ ապրանքաշրջանառությունը կրկնակի կավելանա` հասնելով ռեկորդային 12 միլիարդ դոլարի։

Համաձայնագիրը վերաբերում է 862 անուն ապրանքների, որոնց թվում են հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը, հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը։ Հայկական կողմի առաջարկով համաձայնագրում արդյունաբերական ապրանքների մասով ներառվել են նաև հանքային հումքը (պղնձի, ցինկի, մոլիբդենի հանքաքար)։

Իրան արտահանվող ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար մաքսատուրքերը կնվազեն, իսկ պլաստմասսայե արտադրանքի և գյուղատնտեսական զգայուն ապրանքների (սմբուկ, պղպեղ, ձմերուկ, սեխ) համար կպահպանվեն ԵԱՏՄ գնային քվոտաները։

Արա Մարությանի դիտարկմամբ` իրանական կողմի հետ ԵԱՏՄ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում հատկապես հայկական կողմի համար` որպես Իրանի անմիջական հարևան և ցամաքային ճանապարհ ունեցող ԵԱՏՄ անդամ միակ երկիր։

Բայց, ինչպես նկատում է փորձագետը, մեր երկիրը պետական մակարդակով այս կարևոր իրադարձությանը բացաձակապես չի պատրաստվում։ Ամեն ինչ արվում է միայն գործարանների մասնավոր կապերով։

«ԵԱՏՄ– Իրան բոլոր ճանապարհներն այսօր անցնում են Ադրբեջանով։ Բայց իրանցի վարորդները, երբ խոսում ենք, ասում են, որ իրենց համար շատ ավելի գերդասելի է Հայաստանի տարածքով անցնել, հայերի հետ շփումն իրենց համար անհամեմատ հաճելի է։ Մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից, գուցե նաև միջնորդ դառնանք Իրան–ՌԴ առևտրային հարաբերություններում»,– նշում է փորձագետը։

Նրա խոսքով` դրա համար ևս համակարգային մոտեցում է անհրաժեշտ, նվազագույնը` Սյունիքում տասնամյակներով խոստացված ու այդպես էլ չիրականացված ազատ առևտրի գոտու տարբերակով։

Միաժամանակ, հայ գործարարները որոշակի ակնկալիքներ ունեն նաև Իրանի իշխանություններից։

«Իրենց նախարարին Թեհրանում ցուցահանդեսի ժամանակ ասացինք` դուք մեզ մոտ բացել եք առևտրի ամենամեծ պալատը, մենք ձեր ապրանքը ծախում ենք։ Լոլիկի մածուկը նույնիսկ made in Armenia ենք դարձնում, հայկականի անվան տակ արտահանում, կամ նռան հյութը բերում ենք, վերարտահանում։ Մենք հնարավորության սահմաններում ձեզ օգուտ ենք տալիս, դուք միայն մի քանի ապրանքներ եք ընդունում մեր երկրից։ Բայց գործընկերությունն այդպես չի լինում։ Դուք էլ պիտի որոշ քայլեր անեք, ընթացակարգերը պարզեցնեք»,– պատմեց Մարությանը։

Հայ գործարարները տեղում իրացի պաշտոնյային առաջարկել են ցուցահանդեսում ներկայացված հայկական ընկույզի մուրաբան, Սևանի սիգի և իշխանի պահածոները` առաջարկելով կազմել առնվազն 10 ապրանքներից կազմված ցանկ, որոնք Իրանում սպառման լայն պահանջարկ կունենան։

Արա Մարությանը նաև սեփական եզրահանգումներն է արել իրանցի գործընկերների, սպառողների հետ շփումներից և վստահեցնում է, որ այդ երկրում հայկական ապրանքների նկատմամբ անթաքույց հետաքրքրություն կա։ Անգամ մեր ապրանքի անհամեմատ բարձր գինը, նրա խոսքով, իրանցի սպառողների համար խոչընդոտ չէ։

«Իսկ ո՞վ է ասում, թե այդ երկրում մարդիկ փող չունեն։ Իրանում մեզ ասում են` մենք արտասահմանյան ապրանք չեն տեսել։ Այնպես, ինչպես դուք ԽՍՀՄ տարիներին հարավսլավական կամ չեխական ապրանքի համար գումար չէիք խնայում, այնպես էլ մենք պատրաստ ենք լավ ապրանքի դիմաց լավ գումար վճարել»,– նշում է Մարությանը։

Նշենք, որ Իրան–ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունը, վերջին տվյալներով, կազմում է 5.2 մլրդ դոլար, որի մեջ ՀՀ մասնաբաժինը բավականին մեծ է` շուրջ 13.5 տոկոս կամ 700 մլն դոլար։

ՊԵԿ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2024թ–ին ՀՀ–ից Իրան արտահանման ծավալներով առաջին տեղում են հետևյալ ապրանքախմբերը. պղնձի հանքաքար և խտանյութ (3051,4 տոննա), երկաթի և չորակավորված պողպատի կիսաֆաբրիկատ (2267,2 տոննա), տորֆ (2211,7 տոննա), երկաթուղային կամ տրամվայի գծերի արտադրանք`սև մետաղից (1281,5 տոննա)։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Մոդիին

Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային ծրագրի մասին գաղտնի փաստաթղթերի փաթեթի առաջին մասը

Իրանում կսկսվեն լայնամասշտաբ զորավարժություններ․ Իրանի ԶՈւ

Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆ

ՀՀ վարչապետի բոլոր միջազգային այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն. խոսնակը՝ Փաշինյանի՝ Անկարա մեկնելու լուրերի մասին

Air India-ի կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Իրանում հայտնել են, որ բանակցություններն այլեւս զսպիչ գործոն չեն պաշտպանական ներուժի ամրապնդման հարցում

Հնդկաստանում կործանված ինքնաթիռն ընկել է բժիշկների հանրակացարանի վրա, կան զոհեր

Հարցրեք «Հայաստան» դաշինքին՝ որտե՞ղ են ստորագրել. Ձևաթղթի տակ չկան «Հայաստան» խմբակցության ստորագրությունները. Դավիթ Համբարձումյան

Ո՞վ է որոշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, և ինչո՞ւ է Հայաստանը մղվել երկրորդ պլան