ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը՝ Թիֆանի Թրամփը, հայտնել է իր առաջնեկի լույս աշխարհ գալու մասին: Այս մասին նա գրել է իր Instagram-ում
«Բարի գալուստ այս աշխարհ, մեր սիրելի փոքրիկ տղա Ալեքսանդր Թրամփ Բուլոս։ Մենք քեզ անչափ սիրում ենք: Շնորհակալություն մեր կյանքում հայտնվելու համար․ 15.05.2025»,- գրել է Թիֆանին։
Թիֆանի Թրամփը և նրա ամուսինը՝ Մայքլ Բուլոսը, ամուսնացել են 2022 թվականի նոյեմբերին։
ԱՄՆ նախագահի կրտսեր դուստրը իր հղիության մասին հայտարարել է սոցիալական ցանցերում 2024 թվականի դեկտեմբերին։ Ալեքսանդրը դարձել է Թրամփի տասնմեկերորդ թոռը և Մառլա Մեյփլսի առաջին թոռը։
Թրամփն ամուսնացել է Մառլա Մեյփլսի հետ, ով սկզբում նրա սիրուհին էր, 1993 թվականին՝ առաջին կնոջից ամուսնալուծվելուց հետո։
Զույգը բաժանվել է 1997 թվականին և ամուսնալուծվել 1999 թվականին։