Հնդկաստանը դադարեցրել է քաղաքացիական չվերթները 24 օդանավակայաններում
Մայիսի 11, 2025

Հնդկաստանը դադարեցրել է քաղաքացիական չվերթները 24 օդանավակայաններում

Հնդկաստանը դադարեցրել է քաղաքացիական չվերթները երկրի հյուսիսի 24 օդանավակայանում՝ հարևան Պակիստանի հետ բախումներից հետո, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։

Հինգշաբթի երեկոյան Հնդկաստանի կառավարությունը հրապարակեց քաղաքացիական չվերթների համար փակ 24 օդանավակայանի ցանկ, որոնց թվում՝ Պակիստանի հետ արևմտյան սահմանին մերձակա Ջոդհպուր, Լուդհիանա և Ամրիտսար քաղաքներում։

Հնդկաստանի խոշոր ավիաընկերություններից մի քանիսը, որոնց թվում՝ Air India-ն, IndiGo-ն և SpiceJet-ը, չորեքշաբթի օրվանից ի վեր չեղարկել են ավելի քան 100 չվերթ։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ քաղաքացիական չվերթների կասեցումը հնարավոր է՝ վերացվի շաբաթ առավոտյան։

Հնդկական ավիաընկերությունները նաև նախազգուշացումներ են տարածել այլ օդանավակայաններից թռչող ուղևորների համար՝ նրանց խնդրելով ժամանել մեկնումից առնվազն երեք ժամ առաջ՝ հղում անելով կառավարության կողմից անվտանգության ուժեղացված միջոցառումների վերաբերյալ ծանուցմանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 09 Մայիսի 2025 14:26

Լրահոս

Ֆոտո

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս՝ գերազանցելով նախորդների արդյունքները

Շատ լավ հանդիպում Չինաստանի հետ․ Թրամփ

Պատրաստվում եմ վաղն ԱԺ–ում քննարկել Փաշինյանի իմպիչմենտին վերաբերող հարցերը․ ներկա կլինի նաև Ռուբեն Ռուբինյանը․ Ղազարյան

Երևանում մեքենայի մեջ պայթյուն է եղել. մեկ տուժած հոսպիտալացվել է

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայությունն առաջին անգամ կին կղեկավարի

Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մասկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու

Դա լավ նշան է. պատրաստ ենք բանակցել, եթե Մոսկվան մայիսի 12-ից դադարեցնի կրակը․ Զելենսկի

Ինչ կլինի Ադրբեջանի հետ

Ստամբուլի բանակցությունները պետք է հաշվի առնեն 2022 թ․ բանակցությունների արդյունքները և «գետնին» առկա իրավիճակը

Իմպիչմենտն այլևս քաղաքական օրակարգ է. Նարեկ Մալյան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թրամփն անկեղծ է Իրանի հետ համաձայնության հասնելու իր ցանկության մեջ. CNN

Ռուբլին թանկացել է․ փոխարժեքներն՝ այսօր

Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ

Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև hրադադարի վերահսկման առաքելությունը, Ֆիդան

Թրամփն ու Մակրոնն արձագանքել են Պուտինի առաջարկին