Շվեյցարիայի Սենատն աջակցել է Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծմանը
Ապրիլի 27, 2025

Շվեյցարիայի Սենատն աջակցել է Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծմանը

Շվեյցարիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը աջակցել է Բեռնի մասնակցությանը Ուկրաինային սառեցված ռուսական ակտիվները որպես փոխհատուցում տրամադրելու միջազգային մեխանիզմին։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Հանձնաժողովը քննել է Դաշնային խորհրդի առաջնահերթությունները՝ կապված Ուկրաինայի համար փոխհատուցման հանձնաժողովի ստեղծման շուրջ բանակցություններին մասնակցելու հետ և պաշտպանել է այդ մանդատը 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ կարևոր համարելով Շվեյցարիայի մասնակցությունը այդ միջազգային մեխանիզմի ստեղծմանը»,- ասված է փաստաթղթում։

Ուկրաինայում հակամարտության վնասի հաշվարկման գրանցամատյանը, որը սկսել է գործել Հաագայում 2023 թվականի հուլիսի 17-ին, պաշտոնապես բացվել է հայտերի համար 2024 թվականի ապրիլին: Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հաագայում «Վերականգնել Ուկրաինայի համար արդարադատությունը» միջազգային համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին Նիդեռլանդները Եվրոպական հանձնաժողովի և Ուկրաինայի հետ համատեղ:

Նշված նախաձեռնությունը, որին միացել են 43 երկրներ, ապագա սխեմայի առաջին բաղադրիչն է, որը ստիպելու է Ռուսաստանին փոխհատուցում վճարել Ուկրաինային:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Պայթյուն Իրանի նավահանգստում.  կան զոհեր և տուժածներ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ

Երբ կվերսկսվեն Ռուսաստան-ԱՄՆ ավիաչվերթները. Կրեմլը մանրամասներ է հայտնել

Կիևը մեկ բառով նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է. Թրամփ

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

Կիրկորովը էլեկտրահարվել է համերգի ժամանակ

Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

Զելենսկին և Թրամփը կհանդիպեն Հռոմում Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո. Sky News