Սպիտակ տունն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը
Հունիսի 30, 2025

Սպիտակ տունն առաջարկել է դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է կիսով չափ կրճատել ԱՄՆ պետքարտուղարության բյուջեն, կրճատել դիվանագետների և դեսպանատների թիվը, ինչպես նաև դադարեցնել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդել են Reuters և The Associated Press գործակալությունները:

Նրանք վկայակոչում են ԱՄՆ վարչաբյուջետային վարչության (Office of Management and Budget, OMB) փաստաթուղթը Պետքարտուղարության 2026 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ, այսինքն՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ից: Ֆինանսավորումը պլանավորվում է կրճատել 50%-ով կամ շուրջ 30 միլիարդ դոլարով:

Reuters-ի տվյալներով՝ Սպիտակ տունն առաջարկում է փակել արտասահմանում ԱՄՆ-ի 10 դեսպանատուն և 17 հյուպատոսություն, հիմնականում՝ Աֆրիկայում և Եվրոպայում։ Կրճատումները կվերաբերեն ոչ միայն Պետքարտուղարությանը, այլև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որի գործառույթները փոխանցվել են արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Ըստ AP-ի՝ փաստաթուղթը նաև ենթադրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորման դադարեցում, արտասահմանյան օգնության կիսով չափ կրճատում, արտերկրում առողջապահության ֆինանսավորման դադարեցում, բացառությամբ ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի համար տրամադրվող փոքր գումարների:

Գործակալությունը նշում է, որ փաստաթուղթը կրում է նախնական բնույթ և, ամենայն հավանականությամբ, չի հաստատվի ո՛չ Պետքարտուղարության, ո՛չ ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը պետք է հաստատի 2026 թ. պետ​​բյուջեն։

ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկի մասին գրել է նաև The New York Times թերթը, որը նույնպես ծանոթացել է փաստաթղթին։ Նրա վարկածով՝ նաև առաջարկվում է կրճատել միջազգային խաղաղապահ գործողություններին աջակցությունը, դադարեցնել արտերկրում իրականացվող բոլոր կրթական և մշակութային ծրագրերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ահա թե ինչու Իսրայելը որոշեց դադարեցնել պատերազմը և դիմեց Թրամփին, որը հանդես եկավ որպես միջնորդ. Զոն Միրշայմեր

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանի վարչական շրջաններում և մարզերում

Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիական քաղաքականությունը. ադրբեջանցի պատգամավոր

«Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ»․ Արմեն Այվազյան

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Վորոնեժում ադրբեջանցիների նկատմամբ սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Մակրոնի զանգը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել