Թրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, եթե արտաքսման որոշումից հետո նրանք չլքեն ԱՄՆ-ն. Reuters
Հունիսի 30, 2025

Թրամփն օրական 998 դոլարով կտուգանի ներգաղթյալներին, եթե արտաքսման որոշումից հետո նրանք չլքեն ԱՄՆ-ն. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներգաղթյալներին արտաքսման որոշումից հետո օրական տուգանել 998 դոլարով, եթե նրանք չլքեն երկիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր տեսած փաստաթղթերին։ Ովքեր չեն վճարի գումարը, նրանց ունեցվածքը կբռնագրավվի։

Ըստ բարձրաստիճան աղբյուրի, որը ցանկացել է անանուն մնալ, Թրամփի վարչակազմը նախատեսում է հետին թվով նման տուգանքներ կիրառել մինչև հինգ տարի ժամկետով: Դա կարող է հանգեցնել ավելի քան մեկ միլիոն դոլարի տուգանքների գոյացմանը: Հրատարակության զրուցակիցները նշել են, որ օրենքը ավելի հավանական է՝ անհրաժեշտ է ներգաղթյալներին վախեցնելու համար։

Սահմանափակումները բխում են 1996թ. ընդունված օրենքից: Թրամփն օրենքն օգտագործել է 2018-ին իր առաջին պաշտոնավարման ընթացքում՝ հարյուր հազարավոր դոլարների տուգանքներ սահմանելու համար 9 ներգաղթյալի նկատմամբ, որոնք ապաստան էին գտել եկեղեցիներում: Հաջորդ նախագահ Ջո Բայդենը վերջ էր դրել այս քաղաքականությանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 1-29-ը վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանի վարչական շրջաններում և մարզերում

Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիական քաղաքականությունը. ադրբեջանցի պատգամավոր

«Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ»․ Արմեն Այվազյան

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Վորոնեժում ադրբեջանցիների նկատմամբ սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Մակրոնի զանգը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել

Իրանի պատասխանը հարվածը Բաքվի նավթի՞ն կլինի