Այսօր ազատագրման օրն է. Թրամփն «առևտրային պատերшզմ» է հայտարարել ամբողջ աշխարհին. BBC
Հունիսի 30, 2025

Այսօր ազատագրման օրն է. Թրամփն «առևտրային պատերшզմ» է հայտարարել ամբողջ աշխարհին. BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առևտրային պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփն ապրիլի 2-ը հռչակել է որպես Ամերիկայի «Ազատագրման օր» և հայտարարել, որ Միացյալ Նահանգներ ապրանքների ներմուծման վրա սահմանում է այնպիսի ընդգրկուն մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարի սկզբից ի վեր, գրում է BBC-ն:

Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։

ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը:

«Այսօր ազատագրման օրն է: Սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է: Մենք Ամերիկան ​​դարձյալ կդարձնենք հզոր  և հարուստ: Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է: Դա այլևս չի կրկնվի», - հայտարարել է նա:

Թրամփը գործադիր հրամանով «պատասխան» մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ՝ 34%, Եվրամիության դեմ՝ 20%, Ճապոնիայի դեմ՝ 24%, Հնդկաստանի դեմ՝ 26%։

Ինչպես նկատում է BBC-ն, ամենաաղքատ երկրները, պետական ​​եկամուտներն ավելացնելու համար, ավանդաբար ավելի շատ ապավինում են ներմուծման մաքսատուրքերին, քան հարկերին: Հարուստ երկրները հակառակը՝ նրանց պարագայում ներկրման միջին մաքսատուրքը ցածր է։ Այժմ Թրամփի «պատասխան» մաքսատուրքերի հետևանքով ԱՄՆ-ն Վիետնամի ու Մյանմարի պես աղքատ երկրներից կվերցնի ներմուծման 50% մաքսատուրք։

Ընդհանուր առմամբ, ոչ մի երկիր չի խուսափի ԱՄՆ-ին իր ապրանքները վաճառելու համար հարկերից. «նվազագույն հիմնական սակագինը» կկազմի 10%: Հայաստանի նկատմամբ ևս 10% մաքսատուրք է սահմանվել: Ընդհանուր տուրքն ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից, բարձրացվածը՝ ապրիլի 9-ից։ 

Այնուամենայնիվ, այս ամենը կարող է փոխվել, ինչպես բազմիցս տեղի է ունեցել Թրամփի նախկին մաքսային որոշումների հետ կապված: Նա ասել է, որ պատրաստ է բանակցությունների: Եվ եթե որևէ մեկին դուր չեն գալիս նոր մաքսատուրքերը, նրանք կարող են չեղարկել ամերիկյան ապրանքների ներմուծման համար տուրքերը և դրանից հետո հնարավոր կլինի բանակցել։ Անհնար է կանխատեսել, թե ինչ մաքսատուրքեր կլինեն այն բանից հետո, երբ առաջիկա բանակցությունների արդյունքում յուրաքանչյուր երկիր համաձայնվի կամ վիճաբանի Թրամփի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսագետներն արդեն իսկ գնահատում են, որ Թրամփի որոշմամբ ԱՄՆ ներմուծվող ապրանքների միջին հարկը ներկայիս 3-4%-ից կաճի մինչև 10-15%։ Համեմատության համար նշենք, որ Եվրամիությունում միջին մաքսատուրքն այժմ կազմում է մոտ 5%, Չինաստանում՝ 7,5%, Հնդկաստանում՝ 17%։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող գորշ արջը տեղափոխվել է Վայրի կենդանիների խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին. Իրանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը բացահայտորեն հարձակվել է Պուտինի վրա. Ինչպես կարձագանքի Կրեմլը. Տեսանյութ

Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն

ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

Հայտնի են 2025 թվականի ամռան լավագույն սմարթֆոնները

Անհապաղ վերսկսե՛ք ԱԷՄԳ-ի հետ աշխատանքը․ Մակրոնը դիմել է Փեզեշքիանին

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև՝ քննարկելու աջակցության հարցերը

Հնարավոր է՝ ԱՄՆ-ի հարվածները Իրանին չեն ոչնչացրել նրա միջուկային ծրագիրը. Թրամփ

Կալիֆոռնիայում տեղի ունեցող խոշոր հրդեհները բազմաթիվ բնակիչների ստիպել են լքել իրենց տները

Ակումբային ԱԱ․ «Բավարիան» 4:2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»

Երևանում Ավանի 6-րդ փողոցում ավտոմեքենա է այրվել

«Հյուսիս-հարավի» Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով (վիդեո)