Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի առաջարկն անուղղակի բանակցություններ վարելու մասին. Axios
Հունիսի 30, 2025

Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի առաջարկն անուղղակի բանակցություններ վարելու մասին. Axios

Վաշինգտոնը լրջորեն դիտարկում է միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցություններ վարելու Իրանի առաջարկը: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով աղբյուրներին։

«Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է միջուկային անուղղակի բանակցություններ վարելու Իրանի առաջարկը՝ միևնույն ժամանակ զգալիորեն ամրապնդելով ԱՄՆ-ի ուժերը Մերձավոր Արևելքում, եթե նախագահ Թրամփն ընտրի ռազմական հարվածները», – գրում է հարթակը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի, որոնց անունը չի նշվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կնախընտրեր համաձայնագրի կնքումը, սակայն նախազգուշացրել է, որ համաձայնության չհասնելու դեպքում կռմբակոծի Իրանը։ 

Թրամփը նաև ստացել է Իրանի պաշտոնական պատասխանը երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին իր հղած նամակին։ Իրանը հայտնել է, որ չի մասնակցի ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների, քանի դեռ ենթարկվում է ռազմական սպառնալիքների և ճնշման՝ նշելով, որ կարող է մասնակցել միայն անուղղակի բանակցությունների։ 

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը կարծում է, որ ուղղակի բանակցությունները հաջողության ավելի մեծ շանսեր ունեն, սակայն չի բացառում իրանցիների առաջարկած ձևաչափը և չի առարկում այն բանին, որ օմանցիները լինեն երկու երկրների միջնորդն այդ շփումներում։ Միևնույն ժամանակ Պենտագոնը Մերձավոր Արևելքում ամրապնդել է ուժերը՝ տարածաշրջան ուղարկելով ևս մեկ ավիակիր հարվածային խումբ։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող գորշ արջը տեղափոխվել է Վայրի կենդանիների խնամքի կենտրոն. ԲԸՏՄ

ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Իրանին փոխանցել է, որ ցանկանում է վերադառնալ բանակցություններին. Իրանի ԱԳ փոխնախարար

Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը բացահայտորեն հարձակվել է Պուտինի վրա. Ինչպես կարձագանքի Կրեմլը. Տեսանյութ

Տեքստը կազմվել է Սրբազանի կողմից, պաշտպանների ներկայությամբ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն

ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

Հայտնի են 2025 թվականի ամռան լավագույն սմարթֆոնները

Անհապաղ վերսկսե՛ք ԱԷՄԳ-ի հետ աշխատանքը․ Մակրոնը դիմել է Փեզեշքիանին

Տարադրամի փոխարժեքները հունիսի 30-ին

Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև՝ քննարկելու աջակցության հարցերը

Հնարավոր է՝ ԱՄՆ-ի հարվածները Իրանին չեն ոչնչացրել նրա միջուկային ծրագիրը. Թրամփ

Կալիֆոռնիայում տեղի ունեցող խոշոր հրդեհները բազմաթիվ բնակիչների ստիպել են լքել իրենց տները

Ակումբային ԱԱ․ «Բավարիան» 4:2 հաշվով հաղթել է «Ֆլամենգոյին»

Երևանում Ավանի 6-րդ փողոցում ավտոմեքենա է այրվել

«Հյուսիս-հարավի» Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով (վիդեո)