Իրանը դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան՝ Իսրայելի հնչեցրած սպառնալիքների պատճառով
Հունիսի 29, 2025

Իրանը դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան՝ Իսրայելի հնչեցրած սպառնալիքների պատճառով

Իրանի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Հուսեյն Փուրֆարզանեն հայտարարել է, որ Լիբանանի իշխանությունների պաշտոնական խնդրանքով Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում «անվտանգության նկատառումներից ելնելով» մինչև փետրվարի 18-ը ժամանակավորապես դադարեցվել են իրանական բոլոր չվերթերը: Այս մասին հաղորդում է Tehran Times-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ այս պահին Բեյրութի օդանավակայանում իրավիճակը բարդ ու լարված է, սակայն Թեհրանն ուշադիր հետևում է զարգացումներին։ Նա հավելել է, որ սպասում է «հստակության, թե ինչպես կզարգանա իրավիճակը մինչև նշված ժամկետը»։

Ըստ հրապարակման՝ ավելի վաղ Իսրայելը քողարկված սպառնալիք էր հնչեցրել՝ կապված Լիբանան թռչող իրանական ինքնաթիռների վրա հնարավոր հարձակումների հետ, ինչը մեծացրել էր լարվածությունը տարածաշրջանում։

Դրանից հետո Լիբանանը չեղյալ էր հայտարարել փետրվարի 13-ի չվերթը, որով պետք է լիբանանցի ուխտավորները Թեհրանից տեղափոխվեին Բեյրութ:

Փետրվարի 14-ին լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպության ակտիվիստները փակել էին Բեյրութի միջազգային օդանավակայան տանող մայրուղին՝ Լիբանանի իշխանությունների կողմից իրանական Mahan Air ավիաընկերության թռիչքները չեղարկելու պատճառով։ Ցուցարարները փողոց են դուրս եկել նաև փետրվարի 15-ին և 16-ին: Իրավիճակը լուրջ քննադատության է արժանացել ինչպես Լիբանանի քաղաքացիների, այնպես էլ երկրի քաղաքական խմբերի կողմից:

«Հեզբոլլահ»-ը Լիբանանի կառավարությունից պահանջում է չեղարկել Բեյրութի օդանավակայանում իրանական ինքնաթիռների վայրէջքն արգելելու իր որոշումը՝ կոչ անելով լուրջ միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու Իսրայելին իր կամքը թելադրել:

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է իսրայելական սպառնալիքները Լիբանան մեկնող իրանական մարդատար ինքնաթիռների վրա հնարավոր հարձակման վերաբերյալ։Ըստ IRNA գործակալության՝ Բաղային Իսրայելի սպառնալիքները որակել է որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և ոտնձգություն Լիբանանի ազգային ինքնիշխանության դեմ: Նա կոչ է արել համապատասխան միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), միջամտել և դադարեցնել Իսրայելի «վտանգավոր» վարքագիծը: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիական քաղաքականությունը. ադրբեջանցի պատգամավոր

«Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ»․ Արմեն Այվազյան

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Վորոնեժում ադրբեջանցիների նկատմամբ սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Մակրոնի զանգը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել

Իրանի պատասխանը հարվածը Բաքվի նավթի՞ն կլինի

Թեհրանն ապացույցներ ունի, որ Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի վրա Իսրայելի հարձակումներին

Իրանը կփորձի ՄԱԿ-ի միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից. Արաղչի

Թրամփը ցանկանում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. Ամերիկացի սենատոր

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը երեկոյան կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ․ Մայր Աթոռ

Ադրբեջանում Պուտինին անվանել են «շովինիստ». Բաքվում հակառուսական հիստերիա է