ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ
Հուլիսի 01, 2025

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այնտեղ G7-ի երկրների արտգործնախարարների հետ խորհրդակցությունից հետո նա կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նա Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ կայցելի փետրվարի 15-ից 18-ն ընկած ժամանակաշրջանում։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ պետքարտուղար Ռուբիոյի շփումները կնպաստեն ԱՄՆ-ի շահերի առաջխաղացմանը տարածաշրջանային համագործակցության, կայունության և խաղաղության խթանման գործում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկումների կենտրոնական թեմաները կլինեն պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցումը, ինչպես նաև Իրանի և նրա հետ կապված ուժերի «ապակայունացնող գործունեությանը դիմակայելը», նշել է Պետքարտուղարությունը:

Սա կլինի պաշտոնն ստանձնելուց ի վեր Ռուբիոյի առաջին այցը մերձավորարևելյան տարածաշրջան և կհամընկնի Գազան վերահսկողության տակ վերցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի շուրջ առաջացած աղմուկի հետ։

Թրամփն առաջ է քաշել Գազայի պաղեստինցիներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ: Ըստ Թրամփի՝ Իսրայելը պետք է Գազայի հատվածն ԱՄՆ-ին հանձնի մարտական գործողություններն ավարտելուց հետո, և ԱՄՆ-ն կկարողանա սկսել «Երկրի վրա ամենամեծ և ամենադիտարժան նախագծերից մեկի» իրագործումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Դանիայում կանայք վիճակահանությամբ բանակ կզորակոչվեն

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Վրաստանում ՆԳՆ-ն կմտնի ցանկացած մասնավոր սեփականության տարածք՝ «անօրինական միգրանտ հայտնաբերելու» հիմքով

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

Բաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»

Վորոնեժում ձերբակալել են ադրբեջանցի գործարարին

«DOGE-ը հրեշ է, որը կարող է ուտել Իլոնին». Թրամփ

Փաշինյանի հավանության վարկանիշը 2018–ին ավելի քան 80 տոկոս էր, 7 տարի անց՝ 11-17 տոկոս. Զեկույց

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցները կալանավորվել են 4 ամսով

Իրանին ճշգրիտ hարվածն անհավանական հաջողություն էր, որը երկար տարիներ չի եղել. Թրամփ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

«Ռուս իրավապահներին մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են ՌԴ ներքին գործերին»․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանին երկկողմ հարաբերությունների խաթարման կապակցությամբ բողոքի նոտա է հղվել. ՌԴ ԱԳՆ