Եթե Ադրբեջանը hшրձակվի, ՀՀ-ն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան
Հուլիսի 01, 2025

Եթե Ադրբեջանը hшրձակվի, ՀՀ-ն իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը. Վահան Կոստանյան

Չեմ կարող բնորոշել, թե բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել, տեսաք որ սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ուենցավ և պայմանավորվածություն տեղի ունեցավ ու ոնց որ թե նոր նիստ պետք է տեղի ունենա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Ինչ վերաբերվում է հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններին, ԱԳ փոխնախարարը նշեց, որ ՀՀ-ն  բավական երկար ժամանակ է սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին մեր կողմից ներակայցված առաջարկներին:

«Հույս ունենք՝ կարճ ժամանակում կստանանք, որ հնարավոր լինի գործընթացը շարունակել: Հայաստանը ինչպես նախկինում շարունակում է կառուցողական տրամադրված լինել և ներգրավված լինել բանակցություններում»,- ասաց Կոստանյանը

Դիտարկմանը, թե Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցում չենք տեսնում, վերջին շրջանի հայտարարություններով Ալիևը լրիվ հակառակի մասին է խոսում, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված սպառնալիքներ են հնչում, Կոստանյանը նշեց. «Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը, ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների, և մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել ցանկացած գործընթացում»:

Հարցին էլ՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել միջանցքը, ի՞նչ է անելու ՀՀ-ն, Կոստանյանն ասաց. «Հայաստանը, իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը կարող է արտաքսել Մասկին

Բաքվի քայլերին ի պատասխան՝ Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Դանիայում կանայք վիճակահանությամբ բանակ կզորակոչվեն

Իրանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 950-ի

Վրաստանում ՆԳՆ-ն կմտնի ցանկացած մասնավոր սեփականության տարածք՝ «անօրինական միգրանտ հայտնաբերելու» հիմքով

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինն ու Մակրոնը․ ինչ են քննարկել

Բաքվում անվտանգության ուժերը ձերբակալել և ծեծի են ենթարկել ռուսաստանցի ՏՏ մասնագետների. «Осторожно, новости»

Վորոնեժում ձերբակալել են ադրբեջանցի գործարարին

«DOGE-ը հրեշ է, որը կարող է ուտել Իլոնին». Թրամփ

Փաշինյանի հավանության վարկանիշը 2018–ին ավելի քան 80 տոկոս էր, 7 տարի անց՝ 11-17 տոկոս. Զեկույց

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցները կալանավորվել են 4 ամսով

Իրանին ճշգրիտ hարվածն անհավանական հաջողություն էր, որը երկար տարիներ չի եղել. Թրամփ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները