Թեհրանում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի չեն գնա և պատրաստ են արձագանքել սպառնալիքներին
Հունիսի 29, 2025

Թեհրանում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի չեն գնա և պատրաստ են արձագանքել սպառնալիքներին

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ նոր միջուկային գործարքի չեն գնա: Այդ մասին, մասնավորապես, ասել է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ այդպես արձագանքելով Թրամփի վերջին հայտարարություններին։

Վերջինս փետրվարի 5-ին հայտարարել էր, որ կցանկանար Իրանի հետ կնքել «վերիֆիկացված» միջուկային խաղաղության համաձայնագիր, որը Թեհրանին թույլ կտա խաղաղ զարգանալ և բարգավաճել։ Փետրվարի 9-ին Թրամփն Իրանին կոչ էր արել անհապաղ սկսել դրա ուղղությամբ աշխատանքը՝ հայտարարելով, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու փոխարեն պատրաստ է գործարք կնքել այդ երկրի հետ:

Արաքչին մինչդեռ նշել է, որ Իրանն այլևս չի վստահում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ առաջարկներին. Թեհրանում իշխանությունները երկխոսության չեն գնա նույնիսկ ամերիկյան նոր վարչակազմի ճնշման ներքո: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն խախտել է ԳՀՀԾ մասով իր խոստումը, ըստ այդմ՝ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ի կողմից բանակցությունների առաջարկներին և չի վարի դրանք նույնիսկ ճնշման, ուժի կամ որևէ այլ պատրվակի ներքո:

Արաղչիի հայտարարությունը զարգացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Ռեզա Նակդին՝ ասելով, որ իրանական կողմը կրկին չի մտնի բանակցություններ արևմտյան երկրների հետ՝ Իրանն ավելի խելացի է։

Իսկ Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին կարծում է, որ երկրի զինված ուժերն ավելի լավ վիճակում են, քան երբևէ և պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի: Այսպես է նա պատասխանել Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարվածի վերաբերյալ Թեհրանի արձագանքի մասին հարցին:

2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ը դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել

Իրանի պատասխանը հարվածը Բաքվի նավթի՞ն կլինի

Թեհրանն ապացույցներ ունի, որ Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի վրա Իսրայելի հարձակումներին

Իրանը կփորձի ՄԱԿ-ի միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից. Արաղչի

Թրամփը ցանկանում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. Ամերիկացի սենատոր

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը երեկոյան կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ․ Մայր Աթոռ

Ադրբեջանում Պուտինին անվանել են «շովինիստ». Բաքվում հակառուսական հիստերիա է

«ՀՀ-ում որևէ կառույցի ներկայացուցիչներ միասնական չեն, անգամ եկեղեցին»․ Մանուշ Եսայան

Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ ղեկավարի հետ

Ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են մեկնել Մոսկվա

«Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ»․ Աննա Հակոբյան

Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան

Անթալիայի պատմական թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել