Ադրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր
Հունիսի 29, 2025

Ադրբեջանն արգելել է Պետդումայի պատգամավոր Վալուևի մուտքը երկիր

Ադրբեջանն արգելել է պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր. այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորի «հակաադրբեջանական հայտարարությունների» և նրա դեմ ձեռնարկվելիք քայլերի մասին տեղական լրատվամիջոցների հարցին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական ​​դումայի զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի «վիրավորական հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի և ադրբեջանցիների  դեմ», միանգամայն անընդունելի են։

Նա հիշեցրել է, որ Վալուևից առաջ արգելվել էր ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովի մուտքը երկիր: Բաքուն պնդում է, որ նրանք դեմ են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Ինչ վերաբերում է Վալուևին, ապա նա, մեկնաբանելով Բաքվում «Ռուսական տուն»-ը փակելու Ադրբեջանի որոշումը, նշել էր, որ ՌԴ-ն ի պատասխան պետք է ուսումնասիրի իր տարածքում ադրբեջանական համայնքների ապօրինի գործունեությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել

Իրանի պատասխանը հարվածը Բաքվի նավթի՞ն կլինի

Թեհրանն ապացույցներ ունի, որ Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի վրա Իսրայելի հարձակումներին

Իրանը կփորձի ՄԱԿ-ի միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից. Արաղչի

Թրամփը ցանկանում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. Ամերիկացի սենատոր

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը երեկոյան կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ․ Մայր Աթոռ

Ադրբեջանում Պուտինին անվանել են «շովինիստ». Բաքվում հակառուսական հիստերիա է

«ՀՀ-ում որևէ կառույցի ներկայացուցիչներ միասնական չեն, անգամ եկեղեցին»․ Մանուշ Եսայան

Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ ղեկավարի հետ

Ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են մեկնել Մոսկվա

«Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ»․ Աննա Հակոբյան

Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան

Անթալիայի պատմական թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել