«Սահմանազատված» տարածքում թշնամին թիրախի տակ է առնել հայկական բնակավայրերը
Ապրիլի 28, 2025

«Սահմանազատված» տարածքում թշնամին թիրախի տակ է առնել հայկական բնակավայրերը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է Շարժման՝ Սյունիք այցին․

«Դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնել էի, որ Մեղրիում փակվում են կամ պարզապես բացակայում են պետական հաստատությունները՝ Առաջին ատյանի դատարանը, Պետական եկամուտների կոմիտեի մասնաճյուղը, Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը։

Ինքներս ականատես եղանք, որ այս հաստատությունների բացակայությունը լրջագույն խնդիրներ է առաջացնում մեղրեցիների կյանքում։

Պետք է արձանագրել նաև, որ Սյունիքում խայտառակ վիճակում են ճանապարհները։ Իշխանամերձ շրջանակներին պատկանող ընկերությունները հարկատուների հաշվին տարվա մեջ մի քանի անգամ անորակ ասֆալտապատում են իրականացնում, սակայն ռազմավարական նշանակության ճանապարհներ բազմաթիվ տեղերում մնում են դժվարանցանելի տարվա բոլոր եղանակներին:

Այդուհանդերձ, բոլորիս համար առաջնային է մնում անվտանգության խնդիրը։

Այն հատվածներում, որտեղ, այսպես կոչված՝ սահմանագծում և սահմանազատում է իրականացվել, թշնամին ստացել է առավելություն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։

Սա փաստում է այն մասին, որ Հայաստանի այլ հատվածներում այս գործընթացը իրականացնելու դեպքում, որը ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջում, նույն վիճակում են հայտնվելու ՀՀ մյուս մարզերն ու բնակավայրերը։

Այս ամենի արդյունքում, թշնամու ուղիղ թիրախի տակ են հայտնվել Ներքին հանդ, Շուռնուխ, Կապան բնակավայրերը։

Գյուղերի պատշգամբներից դիտարկվում են թշնամու դրոշակները։ Բազում հայկական գերեզմաններ հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

Ներքին Հանդ, Դավիթ Բեկ գյուղերում առաջնային է նաև անասնապահության խնդիրը. արոտավայրերի մեծ մասը անցել է թշնամուն, և անասնապահությունը դարձել է անհնար։

Չնայած բազմաթիվ խնդիրներին, կուզեմ խոսել նաև դրականի՝ սյունեցու աննկուն ոգու մասին։

Ես տեսա խիզախ, անկոտրուն և մեծ ներուժ ունեցող մարդկանց, որոնց շնորհիվ մենք հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտներն ու հաղթելու ենք այս պայքարում»,- գրել է պատգամավորը։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. ԱՄՆ դեսպանատուն

Պուտինը շնորհավորել է հրամանատաներին Կուրսկի ազատագրման կապակցությամբ

150-ից ավելի փրկարարներ ու 40 պարեկներ որոնում են Հրազդան գետն ընկած անչափահաս աղջկան

Սա վճռորոշ ու կարևոր շաբաթ է Ուկրաինայի համար. Ռուբիո

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

Պակիստանում չեն բացառել Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելը

ՀԱՄԱՍ-ը բաց է Գազայում հրադադարի համաձայնագրի համար. Թուրքիայի արտգործնախարար

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության

Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. Թրամփ

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան

Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները

Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում

Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 27-ին