Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Կիրակոսյանի գրասենյակը՝ հրաժարականի մասին
Ապրիլի 28, 2025

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. Կիրակոսյանի գրասենյակը՝ հրաժարականի մասին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից մեկնաբանել են նրա հրաժարականի մտադրության վերաբերյալ տեղեկությունը։

«Այն տեղեկատվությունը, որ տարածվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների կողմից առանց վստահելի աղբյուրի հղման, չի համապատասխանում իրականությանը: Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում: Գրասենյակը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ շարունակելով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային իրավական ատյաններում»,- Aysor.am-ին ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա ասաց, որ Եղիշե Կիրակոսյանն այս պահին գտնվում է իրեն հասանելիք արձակուրդում։

Նշենք, որ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնել էր, թե Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարական տալ։

«Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ», - նշված է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Անկարան հերքել է Պակիստանին զենք ուղարկելու մասին ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունները

Իրարանցում Եվրոպայի մի շարք երկրներում․ էլեկտրաէներգիա չկա, կապը խափանվել է

Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով․ Իրանի ՆԳՆ

Պատմական ռուսական հողերի միավորման նոր գործընթաց է ընթանում․ Մեդվեդչուկ

Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան

«Իրանի հետ գործարք կկնքվի»․ Թրամփը նոր հայտարարություն է արել

Նեթանյահուն և Էրդողանը կայցելեն Ադրբեջան

Պուտինը հրադադար է հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի օրերին

Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինվորներ կտեղակայի Ֆինլանդիայի և Բալթյան երկրների հետ սահմանին

Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է. նրան հասցրել են հիվանդանոց

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու առաջարկով պատգամավորներին նամակներ են հանձնվում

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի-Խորենացի և Մաշտոցի-Ամիրյան խաչմերուկներում

Ղարաբաղն Ադրբեջանի «անքակտելի» մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին