Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին
Ապրիլի 28, 2025

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին

Հայաստանին անհանգստացնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծ լուրերը, թե իբր Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից որևէ քայլ չի եղել էսկալացիայի ուղղությամբ, և կրակոցներ չեն եղել։ Մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր է տարածվում, բայց խնդրին լուծում տալու նպատակով Ադրբեջանին հրապարակային առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք գերատեսչությունների միջև. դա կարող է լինել քննչական կամ այլ մարմին, որը կհետաքննի դեպքերը և վերջնական եզրահանգման կգա, մենք ու միջազգային հանրությունը վստահելի տվյալներ կունենանք, կիմանանք՝ այդպիսի դեպքեր եղել են, թե ոչ»,- նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը համոզված է, որ այդպիսի դեպքեր չեն եղել, բայց եթե ադրբեջանական կողմը պնդում է, ապա հայկական կողմը պատրաստ է նման հարցերի հետաքննմանը։ 

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է Հայաստանի առաջարկին, Գրիգորյանը պատասխանեց` ոչ, դեռ արձագանք չի եղել։

Անդրադառնալով նաև այն հարցին, թե այդ առաջարկը չի՞ հակասում Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը, Գրիգորյանը վստահեցրեց, որ որևէ հակասություն չկա։

«ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է՝ Հայաստանի հրավերով, հետաքննման լիազորություն չունեն, նրանք մոնիթորինգ են անում և հրապարակային հանդես են գալիս հաղորդագրություններով, զեկույցներով կամ այլ ձևերով տեղեկացնում են։ Մեր առաջարկած հետաքննման երկկողմ մեխանիզմը տարբեր է, նաև՝ փոխվստահության տեսանկյունից շատ կարևոր է»,-եզրափակեց Գրիգորյանը։ 

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 12:19

Լրահոս

Ֆոտո

Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու առաջարկով նամակներ են հանձնվում պատգամավորներին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի-Խորենացի և Մաշտոցի-Ամիրյան խաչմերուկներում

Ղարաբաղն Ադրբեջանի «անքակտելի» մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին

Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համար

Կասեցվել է հավի ձվի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Ադրբեջանում հասարակ մարդիկ հենց Մասուդ Փեզեշքյանին կարող են մտովի պատկերացնել ոչ միայն Իրանի, այլ նաև իրենց նախագահ. իրանագետ

Իրանում 3-րդ օրն է՝ չի հաջողվում մարել Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունից առաջացած հրդեհը

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում

Ջեսիկա Սիմփսոնը սեքսուալ լուսանկարներ է հրապարակել

«Հայասաթ-1»-ն ավարտել է իր առաքելությունը

Մոսկվան Կիևից ազդանշան է սպասում ուղղակի բանակցությունների վերսկսման պատրաստակամության մասին

Կայա Կալասը կայցելի Հայաստան

Դավիթ Հարությունյանը կանրադառնա ՍԴ որոշմանը. ասուլիս է տալու

Բնակիչը Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ և տարել իր տուն