Պահանջում ենք Հայաստանում իշխանափոխություն, պատրաստ ենք լինել կանխատեսելի և հուսալի գործընկեր. Բագրատ Սրբազանը դիմել է ՀՀ գործընկերներին
Հունիսի 30, 2025

Պահանջում ենք Հայաստանում իշխանափոխություն, պատրաստ ենք լինել կանխատեսելի և հուսալի գործընկեր. Բագրատ Սրբազանը դիմել է ՀՀ գործընկերներին

Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանն ուղերձով դիմել է Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներին և գործընկերներին՝ նշելով, որ շարժումն աջակցություն ունի ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ սփյուռքում:

Նա հիշեցրել է, որ շարժումը ձևավորվել է ի պատասխան ՀՀ ղեկավարության՝ Ադրբեջանին միակողմանի և անհիմն զիջումների, որոնք, ըստ Բագրատ Սրբազանի, սպառնալիք են երկրի անվտանգությանը:

«Դիմում եմ մեր գործընկերներին՝ մենք պահանջում ենք Հայաստանում իշխանափոխություն, ինչն առավել քան արդացված է՝ հաշվի առնելով, որ ներկայիս կառավարությունը կորցրել է լեգիտիմությունը՝ խախտելով իր նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը: ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հիմնված է ստի վրա, խախտում է գործընթացների տրամաբանությունը, հակասում է Սահմանադրությանը և օրենքներին՝ նորանոր սպառնալիքներ ստեղծելով ՀՀ-ի անվտանգության համար: Շարժման նախաձեռնողները և դրա շարժիչ ուժը, մեր ակտիվիստներն ու մեր հանրությունը պատրաստ են պատրաստ են ազնիվ հարաբերություններ կառուցել աշխարհի, բոլոր արտաքին գործընկերների հետ, պատրաստ են լինել կանխատեսելի և հուսալի գործընկեր, որի խոսքն ունի իրական արժեք: Չպետք է խզենք դաշնակցային կապերը, այլ երկխոսության միջոցով կանոնավոր զարգացնենք առկա դաշնակցային կապերը՝ զուգահեռ խորացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ մեծացնելով դաշնակիցների, գործընկերների և ընկերների թիվը», - ասել է նա:

Բագրատ Սրբազանն ընդգծել է, որ Հայաստանին պետք է իրական ժողովրդավարություն, այլ ոչ թե դրա նմանակում և որ իրենք գործընկերներից ադեկվատ արձագանք են ակնկալում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

«Հայաստանի որևէ բարեկամ անհանգստանալու առիթ չունի. Հայաստանը կդառնա հուսալի և կանխատեսելի գործընկեր: Մենք հասկանում ենք՝ բոլոր արտաքին խաղացողների քաղաքական շահերը՝ բայց մեզ համար անընդունելի է շահերի առաջխաղացումն արժեքների ոտնահարման միջոցով», - նշել է նա:

Ըստ Բագրատ Սրբազանի՝ իերնք պայքարելու են իրական, արդար և կայուն խաղաղության համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիական քաղաքականությունը. ադրբեջանցի պատգամավոր

«Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ»․ Արմեն Այվազյան

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Վորոնեժում ադրբեջանցիների նկատմամբ սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Մակրոնի զանգը հիշեցնում է 1921թ․ Կիլիկիայի դեպքերը, երբ Ֆրանսիան մեզ զոհաբերեց` հանուն Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու

Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային և այլ արտաքին խաղացողների. Արտակ Զաքարյան

Կարող ենք չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Թեհրանը գնա խաղաղ ճանապարհով. Թրամփ

Խնդրում եմ չբողոքել

Իրանի պատասխանը հարվածը Բաքվի նավթի՞ն կլինի

Թեհրանն ապացույցներ ունի, որ Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի վրա Իսրայելի հարձակումներին

Իրանը կփորձի ՄԱԿ-ի միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից. Արաղչի

Թրամփը ցանկանում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. Ամերիկացի սենատոր

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը երեկոյան կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ․ Մայր Աթոռ

Ադրբեջանում Պուտինին անվանել են «շովինիստ». Բաքվում հակառուսական հիստերիա է