Ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. Շահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. «Հետք»
Հունիսի 29, 2025

Ո՞ւմ է պատկանում պայթած լցակայանը. Շահագործում՝ առանց փորձաքննության, թերլիցքավորում, սնանկության վտանգ. «Հետք»

Հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Հոսպիտալացվել է 7 քաղաքացի։ «Հետքը» պարզել է, թե որ գազալցակայանում է եղել պայթյունը, ով է ընկերության սեփականատերը, ինչպես նաև ընկերության՝ նախկինում թույլ տված խախտումները, գրում է «Հետքը»:

Պայթել է Արզնու տրանսպորտային հանգույցիմոտ գտնվող լցակայանը

Չնայած պաշտոնապես հայտարարվել է, թե պայթյունը եղել է Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում, մենք պարզել ենք, որ իրականում պայթել է Երևան-Սևան մայրուղու (Մ-4) Արզնու տրանսպորտային հանգույցից 650 մ հեռավորության վրա գտնվող գազա-բենզալցակայանը, որտեղ վաճառվում է բենզին և հեղուկ գազ (լցակայանի անմիջական հարևանությամբ է գտնվում «Հանդիպում» հացատունը):

Այն, որ սա հենց այն լցակայանն է, որը պայթել է, կարող ենք ապացուցել՝ Փրկարար ծառայության լուսանկարներն ու համացանցում տարածված տարբեր տեսանյութերը համադրելով, օրինակ, «Mapillary» գործիքի միջոցով հասանելի պատկերների հետ:

 

Այս գազա-բենզալցակայանը գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում: Դրա շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։ ՍՊԸ-ն գրանցված է Այվազյանի տանը, սակայն լցակայանն Արզնիի տարածքում է:

Արգելանքներսնանկության գործ

Ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության՝ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։ Ըստ այդմ՝ վերջին արգելանքը դրվել է ժամեր առաջ՝ հունիսի 6-ին: Արգելանքները գլխավորապես առնչվում են պետբյուջեի օգտին գումար բռնագանձելու պահանջներին:

Ավելին՝ Սնանկության դատարանը (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան) օրեր առաջ՝ մայիսի 24-ին, վարույթ է ընդունել ՊԵԿ-ի դիմումը «Գազ օիլ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Ստացվում է՝ ընկերությունը հնարավոր է առաջիկայում սնանկ հայտարարվի։

Ընկերության տնօրենը 2021-2022 թթ. եղել է հենց Ռաֆայել Այվազյանը, իսկ 2022-ին նրան փոխարինել է երևանցի Էրիկ Հայրապետյանը։ Վերջինս սեփականատեր է «Յուգ-Գազ Գրուպ» և «Ասօիլ» ՍՊԸ-ներում, որոնք երկուսն էլ սնանկ են ճանաչվել 2019-ին։ Երկու դեպքում էլ դիմումատուն եղել է ՊԵԿ-ը:

Փետրվարին լցակայանի գործունեությունըդադարեցվել էքանի որ չի ունեցելփորձաքննության դրական եզրակացություն

Գոյության 2,5 տարիների ընթացքում «Գազ օիլ» ՍՊԸ-ն հասցրել է իր վրա սևեռել պետական մարմինների ուշադրությունը:

2023-ի տարեսկզբին ՊԵԿ-ը հրապարակել էր այն ընկերությունների ցանկը, որոնք ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2022 թ. տուգանվել են ավելի քան 1 մլն դրամով: Դրանց թվում եղել է «Գազ օիլ» ընկերությունը, որը մեկ տարվա ընթացքում 2 անգամ տուգանվել է նույն չափով՝ 2 մլն 44 հազար դրամով։

Այս տարվա փետրվարի 14-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարել էր, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ հեղուկ գազի մանրածախ առևտրով զբաղվող «Գազ օիլ» ընկերությունը գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, այն է՝ թերլիցքավորում է անում։ Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:

Փետրվարի 19-ին էլ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանում:

Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության:

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի՝ արտադրական վտանգավոր օբյեկտները, ինչպիսիք են գազալցակայաններն ու բենզալցակայանները, ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության: Նման փորձաքննություն իրականացվում է 3 փուլում՝ նախագծային փաստաթղթերի նկատմամբ (մինչև դրանց հաստատումը), գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ (մինչև գործարկումը կամ վերագործարկումը) եւ շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ (ռեեստրում դրանց գրանցվելուց հետո):

Այսինքն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը:

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, որոշել է դադարեցնել այս լցակայանի գործունեությունը: Լցակայանը, համաձայն տեսչական մարմնի հաղորդագրության և տարածած լուսանկարների, կապարակնքվել էր:

Ո՞վ է Ռաֆայել Այվազյանը

«Հետքը» պարզել է, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռաֆայել Այվազյանը ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեություն է ծավալում: Նա ԲՀԿ-ական է: 2008-2009 թթ. եղել է Երեւանի ավագանու անդամ, 2011-2012 թթ. եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական, 2012-2013 թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում, 2014-ին էլ դարձել է ԲՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի նախագահ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թեհրանն ապացույցներ ունի, որ Ադրբեջանը ներգրավված է եղել Իրանի վրա Իսրայելի հարձակումներին

Իրանը կփորձի ՄԱԿ-ի միջոցով փոխհատուցում պահանջել ԱՄՆ-ից և Իսրայելից. Արաղչի

Թրամփը ցանկանում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ. Ամերիկացի սենատոր

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը երեկոյան կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ․ Մայր Աթոռ

Ադրբեջանում Պուտինին անվանել են «շովինիստ». Բաքվում հակառուսական հիստերիա է

«ՀՀ-ում որևէ կառույցի ներկայացուցիչներ միասնական չեն, անգամ եկեղեցին»․ Մանուշ Եսայան

Նարիշկինը հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ ղեկավարի հետ

Ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են մեկնել Մոսկվա

«Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ»․ Աննա Հակոբյան

Մի խումբ ադրբեջանցիներ մեղադրվում են սպանություններ կատարելու մեջ․ Եկատերինբուրգի դատարան

Անթալիայի պատմական թաղամասում խոշոր հրդեհ է բռնկվել

Հետ բերեք իմ երազի օրերը. Հասմիկ Պապյան

Սրբազանները նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում

Իրանը կասկածում է Իսրայելի կողմից հրադադարը պահպանելու հարցում. Գեներալ-մայոր Մուսավի

Մակրոնը ողջունել է Փաշինյանի՝ «ժողովրդավարությունը ապակայունացնելու» դեմ գործողությունները