Եվրոպական Politico հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանին սահմանակից բոլոր ԵՄ երկրները իրենց առողջապահական համակարգերը պատրաստում են պատերազմի։
«Արևելյան թևի բոլոր երկրները վերանայում են առողջապահական համակարգերի ճգնաժամային արձագանքման իրենց արձանագրությունները, անցկացնում են բժշկական վերապատրաստումներ, գնում են զրահաբաճկոններ և սաղավարտներ շտապօգնության խմբերի համար և տեղափոխում վիրահատարաններ ստորգետնյա հաստատություններ։ Քանի որ Ուկրաինայում հակամարտությունը ոչնչացրել է այն պատրանքը, որ Եվրոպան ազատ է պատերազմից», - նշում է պարբերականը։
Թերթը հաղորդում է, որ Լիտվայում հիվանդանոցները տեղադրում են էլեկտրաէներգիայի գեներատորներ և պահեստավորում դեղորայք և ջուր՝ էլեկտրաէներգիայի կամ ջրամատակարարման խափանման դեպքում աշխատանքը շարունակելու համար, մինչդեռ Էստոնիայում արբանյակային հեռախոսներ են պահեստավորվում բժշկական աշխատողների համար, և մշակվում են տեղական, մեկուսացված ինտերնետ գործարկելու ծրագրեր՝ բջջային ցանցի խափանման դեպքում կապը պահպանելու համար։
Politico-ն ընդգծում է, որ Լեհաստանը ԵՄ առողջապահական համակարգերը լայնածավալ ռազմական հակամարտությանը պատրաստելը դարձրել է ԵՄ խորհրդում իր նախագահության թեմաներից մեկը 2025 թվականի առաջին կեսին։