Աֆղանստանի և Պակիստանի սահմանապահների փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է մահացել է աֆղանցի և պակիստանցի սահմանապահների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Khaama press» կայքը։
Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի և Աֆղանստանի արևելյան Կունար նահանգի սահմանազատման գծում։
Կունարի աղբյուրները հայտնել են, որ կիրակի Շիգալ գավառի Թախտ-ե Խոր շրջանում, որը գտնվում է այսպես կոչված Դյուրանդա գծի մոտ, զինված բախման ժամանակ Աֆղանստանի երկու զինծառայողներ են մահացել։
Բախումը տեղի է ունեցել, երբ պակիստանցի զինվորականները փորձել են նոր անցակետ տեղադրել տարածքում։
Կենտրոնական և տեղական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։
Դյուրանդա գիծը Աֆղանստանի և Պակիստանի միջև 2640 կիլոմետրանոց գրեթե չսահմանագծված տարածք է, որն ի հայտ է եկել անգլո-աֆղանական երկու պատերազմների արդյունքում, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիան փորձել է ընդլայնել Բրիտանական Հնդկաստանի տարածքը։ Աֆղանստանը չի ճանաչում այդ տարածքը որպես երկու երկրների միջև սահման։