ԱՄՆ–ն փոթորկվում է. անկարգություններ են սկսվել նաև Վաշինգտոնում և Սիեթլում
Հունիսի 14, 2025

ԱՄՆ–ն փոթորկվում է. անկարգություններ են սկսվել նաև Վաշինգտոնում և Սիեթլում

Բողոքի ակցիաներն օրեցօր ավելի ագրեսիվ են դառնում։

ԱՄՆ–ում անկարգություններ են սկսվել նաև Վաշինգտոնում և Սիեթլում։ Մարդիկ աղբամաններ են այրել և հրավառ նյութեր նետել ոստիկանների վրա։

Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքում բողոքի ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել տեղական ժամանակով 21:30-ից մինչև առավոտյան 5:00-ը։ Ավելի վաղ նույն միջոցին էին դիմել Լոս Անջելեսի իշխանությունները։

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է` ԱՄՆ–ում ներգաղթային քաղաքականությունից դժգոհ մարդիկ անկարգություններ են կազմակերպում ամերիկյան քաղաքների փողոցներում։ Լոս Անջելեսում փողոց դուրս եկածները թալանել են մի քանի տասնյակ առևտրային ձեռնարկություններ և միլիոնավոր դոլարների վնաս հասցրել տեղական բիզնեսին։

Լոս Անջելեսում ցուցարարները չեն ցրվել պարետային ժամի սկսվելուց հետո և շարունակել են իրենց ակցիաները պարետային ժամի գոտուց դուրս։ Ձերբակալություններ են տեղի ունեցել, ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել այն ցուցարարների դեմ, որոնք չեն ցանկացել ցրվել։ Արդյունքում ոստիկանությունը շրջափակել է ցուցարարների մի մեծ խումբ։ Մարդիկ սկսել են դուրս գալ բազմությունից` ձեռքերը վեր բարձրացրած։ Դրանից հետո որոշվել է ապաշրջափակել ցուցարարների խումբը՝ պայմանով, որ նրանք կդադարեցնեն ակցիան։

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մոտ 5 հազար ամերիկացի զինվորական է տեղակայվել, ինչը գերազանցում է Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զորքերի ընդհանուր թիվը։ Քաղաքում անվտանգության և ծովային հետևակի մոտ 4,8 հազար զինծառայող է գտնվում, մինչդեռ Սիրիայում նրանց թիվը 1,5 հազար է, իսկ Իրաքում` 2,5 հազար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ