Վերջին 10 օրում ՌԴ է հասել հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար. փոխնախարար
Հունիսի 14, 2025

Վերջին 10 օրում ՌԴ է հասել հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար. փոխնախարար

Հունիսի 1–10–ը հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց–ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ Այդ մասին այսօր ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու և Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։

Խոջոյանը նշեց, որ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա ապրիլից և մինչ օրս այն նախարարության ուշադրության կենտրոնում է. գրեթե ամենժամյա կտրվածքով իրենք կապի մեջ են գործարարների հետ:

«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 մաքսային դեկլարացիա, որից 391 դեկլարացիա արտահանված է համարվում, այսինքն` դա կազմում է մոտավորապես 70 տոկոսը»,– նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով` սա նշանակում է` եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։ Նա չէր բացառել, որ անձամբ կմեկնի Վրաստան` բանակցությունների համար, սակայն կարճ ժամանակ անց նա նշեց, որ դրա կարիքը չկա, շփումները շարունակվում են օնլայն ձևաչափով։

Հիշեցնենք նաև` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հունիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման` հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները։ Կոմիտեից նաև նշել էին, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը լուրջ հակահարված կտա Իսրայելին. Նեթանյահու

Սպահանի և Թեհրանի արվարձաններում պայթյուններ են որոտացել

Գիտնականների մահը չի կանգնեցնի Իրանի միջուկային մշակումները. Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար

Իսրայելը նորից է հшրձակվել Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ

ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Իրանից ինձ արդեն զանգում են համաձայնության համար. Թրամփ

ՀԱԿ-ը կոչով դիմում է Հայաստանի իշխանություններին

ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին. Իրանում ՀՀ դեսպանություն

ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ

Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը

Իրանը հրապարակել է Իսրայելի հույժ գաղտնի փաստաթղթերը

Պուտինն օնլայն ռեժիմով հետևում է Իրանի և Իսրայելի միջև լարվածության զարգացումներին

Իրանին Իսրայելի հարվածը հոյակապ էր․ Թրամփ