ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրի շուրջ բանակցությունները
Հուլիսի 01, 2025

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում սկսել են առևտրի շուրջ բանակցությունները

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները Լոնդոնում մեկնարկել են առևտրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Բանակցություններն ուղղված են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի կարգավորմանը։

Չինաստանի պատվիրակության կազմում է երկրի փոխվարչապետ Հե Լիֆենգը, ԱՄՆ-ի պատվիրակության կազմում՝ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։

Ըստ BBC-ի՝ ակնկալվում է, որ օրակարգի գլխավոր թեմաներից կլինեն ժամանակակից տեխնոլոգիաների համար կարևոր նշանակություն ունեցող հազվագյուտ մետաղների արտահանումը Չինաստանի կողմից, ինչպես նաև Պեկինի համար ամերիկյան արտադրանքի, այդ թվում՝ համակարգչային չիպերի հասանելիությունը։

Մայիսին Վաշինգտոնը և Պեկինը Ժնևում համաձայնություն են ձեռք բերել 90 օրով փոխադարձ մաքսատուրքերը 115%-ով նվազեցնելու մասին՝ մինչև առևտրային համաձայնագիր կնքելը։  Սակայն դրանից հետո կողմերը մեկը մյուսին մեղադրել են համաձայնությունը խախտելու մեջ։

Բանակցությունների նոր փուլը հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի միջև հունիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցին, որը ԱՄՆ նախագահը որակել է որպես «շատ լավ զրույց»։

Հեռախոսազրույցը, որը փետրվարին առևտրային պատերազմի բռնկումից ի վեր երկու առաջնորդների միջև առաջինն էր, Թրամփի խոսքով՝ «հանգեցրել է շատ դրական եզրակացության երկու երկրների համար»։

Ըստ չինական կողմի հաղորդագրության՝ Սի Ծինփինը Դոնալդ Թրամփին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է «չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական միջոցները»։

Չնայած մայիսին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում մաքսատուրքերը նվազել են, սակայն դրանք չեն լուծել մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ Չինաստանից հազվագյուտ մետաղների և մագնիսների արտահանումը, որոնք անհրաժեշտ են բազմաթիվ ապրանքների արտադրության համար՝ սմարթֆոններից մինչև էլեկտրական մեքենաներ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանի հավանության վարկանիշը 2018–ին ավելի քան 80 տոկոս էր, 7 տարի անց՝ 11-17 տոկոս. Զեկույց

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցները կալանավորվել են 4 ամսով

Իրանին ճշգրիտ hարվածն անհավանական հաջողություն էր, որը երկար տարիներ չի եղել. Թրամփ

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

«Ռուս իրավապահներին մեղադրելու Բաքվի փորձերը միջամտություն են ՌԴ ներքին գործերին»․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանին երկկողմ հարաբերությունների խաթարման կապակցությամբ բողոքի նոտա է հղվել. ՌԴ ԱԳՆ

Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» ՀՀ–ի նկատմամբ տարածքային պահանջների հետ. դեսպան

Գազը չի թանկանա. սակագինը սպառողների համար գինը կմնա անփոփոխ. ՀԾԿՀ

2002-ին Ռոբերտ Քոչարյանը ՀԷՑ վաճառել է 12 մլն դոլարով, չգիտեմ՝ ում. Վահագն Ալեքսանյան

Ակումբային ԱԱ․ քառորդ եզրափակչի երեք զույգ հայտնի է

Տարվա վերջին ՀԷՑ-ն առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու է. ՏԿԵ նախարար

Դոլարի  և եվրոյի փոխարժեքները բարձրացել են

Արևմուտքը բոլոր միջոցներով փորձում է սահմանափակել ՌԴ մասնակցությունը ՀՀ–Ադրբեջան կարգավորման գործընթացին․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի տարածքից հրթիռներ արձակվե՞լ են Իրանի ուղղությամբ. մեկնաբանում է Իրանի դեսպանը