Հունաստանի ՊՆ ղեկավարը հերքել է Հայաստանին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին հրապարակումները
Սեպտեմբերի 05, 2025

Հունաստանի ՊՆ ղեկավարը հերքել է Հայաստանին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին հրապարակումները

By Փետրվարի 11, 2025 102

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու ծրագրերի մասին հրապարակումները:

Դենդիասը պատասխանել է «Հունական լուծում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը, որն ուղարկվել էր դեռևս 2024 թվականի դեկտեմբերի կեսերին։

Հարցման մեջ ասվում էր, որ մի շարք հրապարակումների համաձայն՝ պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել նոր՝ Իսրայելում կամ այլ երկրում արտադրված համակարգերով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանից հետո նախատեսվում է այդ միջոցները զիջել Հայաստանի ՀՕՊ-ին՝ «Ֆրանսիայի և այլ գործընկերների հետ լայն ռազմավարական համագործակցության շրջանակներում»:

«Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել: Ամեն դեպքում, Ազգային պաշտպանության նախարարության քաղաքականության գլխավոր չափանիշը Հունաստանի տարածքի ցանկացած կետում երկրի պաշտպանունակությունն ամբողջ ծավալով պահպանելն է»,-ասված է հույն նախարարի պատասխանում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ enikos.gr պորտալը տեղեկացրել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի «Ս-300», «Տոր-Մ1» և «Օսա-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիրներ։

Նոյեմբերի 27-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հունաստանից Հայաստանին ռուսական արտադրության զենիթահրթիռային համալիրների փոխանցման վերաբերյալ դիմում չի ստացվել: Նա հիշեցրել էր երկկողմ միջկառավարական համաձայնագրերի պահպանման անհրաժեշտության մասին, որոնք արգելում են առանց ՌԴ համաձայնության մատակարարված տեխնիկայի վերաարտահանումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Չինաստանը փոխում են համաշխարհային գազի շուկան՝ առանց պայմանագրեր կնքելու

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

Այսուհետ աշխատանքից կազատեն գործընկերների հետ սիրախաղի համար

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ Բաքվի՝ ՇՀԿ-ին անդամակցությունն արգելափակել է ոչ միայն Հնդկաստանը, այլև ՌԴ-ն

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Մարկովո գյուղը

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանին

ՀՀ-ի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հարցը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանն ու Ռուսաստանը հայտնվել են Չինաստանի ազդեցության գոտում. Թրամփ

ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան 3 կազմակերպության դեմ

ՌԴ-ի համար երաշխիքները պետք է ձևակերպվեն իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերում. Պեսկով

Ի՞նչ անել զինկոմիսարիատից SMS ստանալու դեպքում. փոխնախարարը` նոր համակարգի մասին

Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք որպես ոչնչացման օրինական թիրախ կդիտարկի. Պուտին

«Ռոբոտներն արդեն մեր շուրջն են». Մելանյա Թրամփը զգուշացնում է

Վրաստանի նախագահը ընդդիմադիր երկու առաջնորդի ներում է շնորհել