«Թոկի պես՝ Նիկոլով փաթաթվել են մեր վզին»․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ
Սեպտեմբերի 05, 2025

«Թոկի պես՝ Նիկոլով փաթաթվել են մեր վզին»․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ

By Փետրվարի 11, 2025 142

«Հարգելի հայրենակիցներ, ընդամենը վերջերս պարզվեց, որ հարևան Վրաստանում չհաջողված, բայց երկիրը զավթելու փորձի վրա ավելի քան 40 միլիոն էին ծախսել։ Իսկ որքա՞ն ծախսած կլինեն Հայաստանում պետական հեղաշրջման հաջողված փորձի վրա, կարծում եմ՝ կարող եք պատկերացնել»,- ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատգամավորի դիտարկմանբ՝ շատ է խոսվում այն մասին, որ իշխանազավթները հնարավոր ամեն ինչ արել են, աններելի ամեն քայլ․ դավաճանել են, ծախել, ահաբեկել, սպանել, կեղեքել են։

«Ինչո՞ւ չի ստացվում սրանց հեռացումը․․․ Իրենց տերերին դեռ պետք են, բա այդքան փող են ծախսել իրենց բերելու վրա։ 2018 թվականին Հայաստանում պետական հեղաշրջում կատարելու վրա այդքան ռեսուրս են ծախսել, հո հեշտ ու հանգիստ չե՞ն թողնելու ու հեռանան՝ առանց հայկականությունը վերջնականապես բնաջնջելու։ Հո ձեզ թույլ չե՞ն տալու հայրենիք պաշտպանել, երկրի շահ պաշտպանել։

Սրան զուգահեռ՝ մեկ այլ հարց կա, բա լավ, ո"նց եկան, ո՞վ բերեց։ Այս հարցի պատասխանն էլ շատ ակնհայտ է, եթե ցանկություն կա ուղիղ նայել կատարվածին։ Իրականում թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ, ընդ որում՝ իրենց իսկ խոստովանությամբ, տարբեր երկրներում հեղաշրջումներ կատարած ուժերի կողմից Հայաստանում ծվարել էին տարբեր կազմակերպություններ, որոնց նպատակը միայն քանդել, կեղծել, ստել, Հայաստանի տարբեր շերտերի միջև ատելություն սերմանելն էր։ Մենք, իհարկե, այստեղ բացառություն չենք, աշխարհի տարբեր պետություններում թաքնված հեղաշրջումները հենց այսպես է, որ տեղի են ունենում՝ շատ մեծ փողով պետք է գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են ծախվելու։ Եվ մեզ մոտ էլ են գտել մեկին, ով հայ ժողովրդի ցավը, հայ ժողովրդին ցավեցնելն իր համար հաճույքով դարձրեց փող աշխատելու միջոց, աթոռի պահպանության հենարան»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության պահպանությունը տեսավ միայն Արցախը ծախելու, օրեցօր անկայունացող Հայաստանը դեպի բռնապետացում տանելու ճանապարհով, և հաճույքով ստանձնեց դերը՝ տրորելու հայոց պետականությունն ու արժեքները։

«Այ սրա համար են արվում բոլոր տեսակի գունավորները, վարդերը և թավիշները, որ թոկի պես, իսկ մեր դեպքում՝ Նիկոլով փաթաթել են մեր վզին, ու վստահեցնում եմ՝ խեղդամահ են անելու։ Իսկ խեղդամահ չլինելու համար պետք է այդ թոկը դեն շպրտել»,- ընդգծեց Մկրտչյանը՝ հավելելով՝ վստահ եմ՝ մենք այն դեն ենք շպրտելու։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025 18:35

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Չինաստանը փոխում են համաշխարհային գազի շուկան՝ առանց պայմանագրեր կնքելու

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

Այսուհետ աշխատանքից կազատեն գործընկերների հետ սիրախաղի համար

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ Բաքվի՝ ՇՀԿ-ին անդամակցությունն արգելափակել է ոչ միայն Հնդկաստանը, այլև ՌԴ-ն

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Մարկովո գյուղը

ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հռիփսիմե Հունանյանին

ՀՀ-ի և Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հարցը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանն ու Ռուսաստանը հայտնվել են Չինաստանի ազդեցության գոտում. Թրամփ

ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է սահմանել պաղեստինյան 3 կազմակերպության դեմ

ՌԴ-ի համար երաշխիքները պետք է ձևակերպվեն իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերում. Պեսկով

Ի՞նչ անել զինկոմիսարիատից SMS ստանալու դեպքում. փոխնախարարը` նոր համակարգի մասին

Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք որպես ոչնչացման օրինական թիրախ կդիտարկի. Պուտին

«Ռոբոտներն արդեն մեր շուրջն են». Մելանյա Թրամփը զգուշացնում է

Վրաստանի նախագահը ընդդիմադիր երկու առաջնորդի ներում է շնորհել