Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում
Սեպտեմբերի 05, 2025

Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում

By Հուլիսի 03, 2024 347

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ և, նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ նրա` զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:

Աշտարակի քրեական հետախույզների տեղեկությունը հիմնավորվեց: Պարզվեց, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը «կրիստալ» են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործեու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալեցին նաև այդ աշտարակցուն: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեցին օգտագործված երկու ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար` 1,34 և 2,17 գրամ:

Այսպիսով, բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո ժամը 21:50-ին Աշտարակի Քասախի փողոցում, ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Րոպեներ անց իրենց փողոցում ձերբակալվեց նաև նրա կինը:

Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվեցին լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե երեք սրվակ և այլն:

Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Դատարանի որոշմամբ Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը. Թրամփ

Էպշտեյնի նախկին ընկերուհին Թրամփին մեղադրել է ոտնձգության մեջ

Կիմ Չեն Ընն իր հետ Չինաստան է բերել սեփական զուգարանը. Reuters

Թրամփի որդին միլիարդատեր է դարձել

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Պուտինը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ռուսաստանցիների համար վիզային ռեժիմի վերացման համար

Թրամփն առաջարկել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համատեղ աշխատեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում

Թուրք պաշտոնյան ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ քննարկել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներուժը

Պաղեստինցիները փախչում են Գազայի հարավ. լուսանկարներ

Ճապոնիայի վարչապետը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը

Եվրոպացի առաջնորդները զրուցել են Թրամփի հետ՝ Զելենսկու մասնակցությամբ գագաթնաժողովից հետո

Թրամփը Սպիտակ տանը ընթրիքի կհրավիրի բոլոր տեխնոլոգիական գործադիր տնօրեններին, բացի Մասկից. Associated Press

Հայաստան - Պորտուգալիա․ մինչև 3 տարեկանների մուտքն ազատ է

Սևանում ջրային մոտոցիկլ է շրջվել

Դատավորը որոշել է, որ Թրամփի վարչակազմն անօրինական կերպով է կրճատել Հարվարդի համալսարանի ֆինանսավորումը