Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ՀՀ-ում ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից
Նոյեմբերի 04, 2025

Լեմկինի ինստիտուտը մտահոգված է ՀՀ-ում ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից

By Հունիսի 16, 2024 610

Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ Հայաստանի հռչակած հանձնառությանը:

«Հայաստանի հռչակած հանձնառությանը պետք է նշանակի խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանություն, այլ ոչ թե բռնության և արյունահեղության միջոցով այլախոհության ճնշում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լեմկինի ինստիտուտը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ ՀՀ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանդես են եկել ի պաշտպանություն ոստիկանության գործողությունների:

«Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, խոսքի և հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և ներառական ու արդար հասարակության հիմնական սկզբունքները: Դրանք նաև Ցեղասպանության կանխարգելման կարևոր գործիքներ են, քանի որ այդ իրավունքները հնարավորություն են տալիս անհատներին և համայնքներին հանդես գալ անարդարության դեմ և պատասխանատվություն պահանջել իրենց կառավարություններից»,-ընդգծված է հայտարարության մեջ:

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 16 Հունիսի 2024 20:21

Լրահոս

Ֆոտո

«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից. փաստաթղթերի արտահոսք․ OC Media

Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. Փաշինյան

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից (լուսանկար)

Պաշտոնապես հրավիրել եմ Էրդողանին Հայաստան և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի. Փաշինյան

Փաշինյանը Ալիևին գերադասեց այլ ֆորմատով պատասխանել

Ա Սերիա․ 10-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ)

«Կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. Իրանագետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ է հատկացրել

«Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին. «Իրավունք»

Nissan-ը նախատեսում է թողարկել նոր սերնդի Patrol ամենագնաց