Քնի մեջ անընդհատ ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»․ նոր մանրամասներ Աբրահամ Գասպարյանի առողջական վիճակից
Նոյեմբերի 04, 2025

Քնի մեջ անընդհատ ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»․ նոր մանրամասներ Աբրահամ Գասպարյանի առողջական վիճակից

By Հունիսի 14, 2024 297

Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանի կինը՝ լրագրող Արփի Հարությունյանը, ներկայացրել է Գասպարյանի վիճակը՝ այս պահի դրությամբ։

«Էսօր ավելի հաճախ ցավազրկեցին Աբրահամին։ Քնի մեջ էլ անընդհատ խոսում էր։ Ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»։ Հետո վեր թռավ, կողոսկրերի ցավից չէր կարողանում շնչել։ Կերակուրից էլ հրաժարվեց։ Մի քանի գդալ ապուր միայն կերավ։ Ցավն էսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող։ Բժիշկները որոշեցին, որ դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում։
 

Մոտ 100 այցելու է այսօր եկել, այդ թվում՝ անծանոթներ։

Գևն էսօր քննության էր։ Րոպեներն էր հաշվում, որ ավարտի, գա՝ հայրիկին տեսնելու։ Նախօրեին տատիկին ասել էր՝ դուռը փակեք, մի քիչ մենակ եմ ուզում մնալ. հայրիկի արնաշաղախ ֆոտոներն էր տեսել։ Գևը սովորաբար սենյակում փակվում է, երբ վիրավորված է լինում։
 

Ի դեպ, Աբրահամի հեռախոսը դեռ չի գտնվել։ Գողացել են։ Ամենայն հավանականությամբ՝ մի կարմրաբերետ կամ ոստիկան։ Զանգերից մեկին պատասխանած տղամարդը, որը հետո անպատասխան թողեց բոլոր զանգերը, ներկայացել էր որպես ոստիկան ու, իբրև թե, Սիրահարների այգում սպասում էր, որ մոտենանք, վերցնենք»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Աբրահամ Գասպարյանին հոսպիտալացրել են: Բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Արևմտյան Ադրբեջանը» ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից. փաստաթղթերի արտահոսք․ OC Media

Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. Փաշինյան

Ի՞նչ նվեր է ստացել Վահան Կոստանյանը Սերդար Քըլըչից (լուսանկար)

Պաշտոնապես հրավիրել եմ Էրդողանին Հայաստան և հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի. Փաշինյան

Փաշինյանը Ալիևին գերադասեց այլ ֆորմատով պատասխանել

Ա Սերիա․ 10-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ)

«Կպեք գործերիդ», քանզի նույնիսկ արհեստածին Ադրբեջանի սիրտ Ապշերոնը՝ Բաքու մայրաքաղաքով, ադրբեջանական չէր. Իրանագետ

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 4-ին

Թրամփը սպառնnւմ է կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը

Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում․ «Հրապարակ»

Ֆինլանդիան առաջարկել է՝ Թրամփը և Պուտինը հանդիպեն նոյեմբերին կայանալիք G20 գագաթնաժողովին

Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ է հատկացրել

«Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին. «Իրավունք»

Nissan-ը նախատեսում է թողարկել նոր սերնդի Patrol ամենագնաց