Հնդկաստանը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը․ Թրամփ
Հոկտեմբերի 18, 2025

Հնդկաստանը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանից նավթի գնումը․ Թրամփ

By Հոկտեմբերի 16, 2025 25

Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հնդկաստանի պատրաստակամության մասին՝ դադարեցնելու ռուսական նավթի գնումը: «Նա ինձ վստահեցրեց, որ Ռուսաստանից նավթ չի գնի», - ասել է  Թրամփը: Ըստ Ամերիկայի նախագահի՝ Հնդկաստանը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական նավթից «կարճ ժամանակահատվածում»: 

«Եվ հետո, երբ պատերազմն ավարտվի, նրանք կարող են կրկին գնել այն», - հավելել է նա: Թրամփը նաև հույս հայտնեց, որ Չինաստանը կհետևի Հնդկաստանի օրինակին. «Հիմա մեզ անհրաժեշտ է, որ Չինաստանը նույնը անի»:

Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր Հնդկաստանը դարձել է ռուսական նավթի ամենամեծ գնորդը՝ զեղչված գնով՝ լրացնելով արևմտյան երկրների մերժման հետևանքով առաջացած բացը: Reuters-ի տվյալներով՝ Ռուսաստանը այժմ ծածկում է Հնդկաստանի նավթի կարիքների մոտ 40%-ը, մինչդեռ պատերազմից առաջ այս բաժինը չէր գերազանցում 1%-ը: Սեպտեմբերի վերջին Bloomberg-ը հաղորդեց, որ Հնդկաստանը քննարկում է ռուսական նավթից հրաժարվելու հարցը, եթե այն կարողանա փոխարինվել Իրանից կամ Վենեսուելայից մատակարարումներով: 

Օգոստոսի սկզբին Թրամփը ստորագրել է  գործադիր հրամանագիր, որով լրացուցիչ 25% մաքսատուրք էր սահմանվում հնդկական ապրանքների վրա՝ հղում անելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի շարունակական գնումներին։ Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ վարչակազմը առաջարկեց, որ G7 երկրները 50%-ից 100% մաքսատուրք սահմանեն Չինաստանի և Հնդկաստանի վրա՝ ռուսական նավթի գնումների համար։ Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփը այդ երկրներին անվանեց Ուկրաինայում շարունակվող պատերազմի «գլխավոր հովանավորներ»։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025 11:54

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ իրենց անձը հաստատող վկայականով

Թրամփը կրկին զրպարտության մասին դատական ​​հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլար

Չեռնոգորիան չեղարկելու է առանց մուտքի թույլտվության ռեժիմը նաև Հայաստանի քաղաքացիների համար

Զելենսկին պատրաստ է բանակցել Պուտինի հետ, բայց՝ պայմանով․ Axios

Ադրբեջանում բացահայտել են Ալիևի դեմ մшհափորձի և պետական հեղաշրջման ծրագրի ձախողման մանրամասները

Թուրքիան պատրաստ է զբաղվել Ուկրաինայի վերականգնմամբ. Ֆիդան

Թրամփը Զելենսկու հետ հանդիպումից առաջ մտադիր չէ Tomahawk հրթիռներ փոխանցել Ուկրաինային

Քաղաքական ճգնաժամ Պերուում. Լիմայում արտակարգ դրություն է հայտարարվել

ԵՄ-ում ողջունում են բոլոր ջանքերը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում խաղաղության

Աբրահամի համաձայնագրերը կընդլայնվեն. Թրամփ

Վրաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման գործով ձերբակալվածների թիվը հասել է 62-ի

Խոսնակը հերքում է Փաշինյանին վերագրվող հայտարարությունը՝ Սյունիքից Ադրբեջանին հատված հանձնելու մասին

Քաղաքական 8 ուժ է մասնակցելու Վաղարշապատի ավագանու ընտրություններին. ԿԸՀ

Խուզարկություններ են տեղի ունեցել Վրաստանի նախկին վարչապետի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի տներում

Գեղարքունիքում «ԳԱԶ 53»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել