Զգուշացեք համացանցում վաճառքի հայտարարությունով կապ հաստատած «գնորդների» ծուղակներից. ՆԳՆ–ն զգուշացնում է
Նոյեմբերի 08, 2025

Զգուշացեք համացանցում վաճառքի հայտարարությունով կապ հաստատած «գնորդների» ծուղակներից. ՆԳՆ–ն զգուշացնում է

By Հոկտեմբերի 15, 2025 82

ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են համացանցի միջոցով խաբեության մասին։

«Կրկին հիշեցնում ենք՝ զգուշացեք համացանցում Ձեր կողմից տեղադրված ապրանքի վաճառքի հայտարարությունով Ձեր հետ կապ հաստատած «գնորդների» ծուղակներից։ 

Եթե Ձեզ հետ կապնվել են հեռահաղորդակցման հավելվածի միջոցով («Whatsapp», «Viber», «Telegram» և այլն) և առաջարկում են Ձեր կողմից վաճառվող ապրանքը գնելու, գումարը իբր Ձեր բանկային քարտին փոխանցելու կամ վաճառվող ապրանքի առաքման համար էլեկտրոնային պայամանագիր կնքելու համար տրամադրել Ձեր բանկային քարտի տվյալները, այդ թվում նաև SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը՝ լուսանկարների տեսքով կամ «գնորդի կողմից» ուղարկված հղումով մուտքագրելով անձնական և բանկային քարտի տվյալները ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ: 

Արդյունքում այս եղանակով հանցագործները ձեռքբերելով բոլոր անհրաժեշտ տվյալները՝ հափշտակում են Ձեր բանկային հաշվում առկա գումարները:

Խուսափելու համար հափշտակության զոհ դառնալուց՝ 

  • Երբեք մի տրամադրեք Ձեր բանկային քարտի լուսանկարները երրորդ անձանց
  • Երբեք մի մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ կասկածելի կայքերում օրինակ՝ list.ordert.online; https://globbing.resewi-l.cfd; haypost.orderyc.online; yandex.info-trackings.com՝

Իսկ եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ հանցագործության զոհ՝

  • Անմիջապես կապվեք Ձեր բանկային քարտը սպասարկող ընկերության հետ,
  • Հայտնեք ոստիկանությանը հանցագործության դեպքի մասին
  • Պահպանեք հանցագործների հետ վարած նամակագրությունը` իրավապահ մարմիններին ներկայացնելու համար

Համացանցում Ձեր անվտանգության ապահովումը սկսվում է Ձեր զգոնությունից»,– նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռոնալդուն և Թրամփը կարող են համատեղ հարցազրույց տալ

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել

Համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ Էջմիածնի կողմերը չերևա. «Փաստ»

Բայրամովը պատմել է, թե ինչպես է Փաշինյանն Ալիևին հարցրել «Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»

Պապոյանն էլի ռուսներին մոռացավ. ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»

Ավելի քան 14 մլրդ դոլար պետական պարտք, եւ ո՛չ մի գլոբալ նախագիծ կյանքի չի կոչվել. «Ժողովուրդ»

Քոչարյանը կրկին խոսել է․ «Հրապարակ»

Ակնհայտ է, որ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի հարցազրույցը․ Զաքարյան

Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018, 2019 թվականներին, ուրեմն, այո, դա իմ սխալն է, որ չեմ արել. Փաշինյան

Անդրանիկ Քոչարյանը մտադիր է 44-օրյա պատերազմի զեկույցն ուղարկել իրավապահներին. «Հրապարակ»

Բանակցային պատմության առանցքային թղթերը դասավորել եմ, մինչև տարվա վերջ հրապարակելու եմ․ Փաշինյան

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով․ Կառավարություն

2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան

Վրաստանում «գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել