Նիդեռլանդներն Ուկրաինային ևս 90 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի. ՊՆ նախարար
Նոյեմբերի 08, 2025

Նիդեռլանդներն Ուկրաինային ևս 90 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի. ՊՆ նախարար

By Հոկտեմբերի 15, 2025 62

Նիդեռլանդները կհայտարարի Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի համար ևս 90 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ տրամադրելու մասին։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ 

«Մեր աջակցությունն Ուկրաինային առավել քան երբևէ կարևոր է։ Մենք գրեթե ամեն օր տեսնում ենք Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հզոր օդային հարձակումներ։ Ուկրաինացիները նախորդ շաբաթվա վերջին ինձ ասացին, որ առաջիկա ձմեռը լինելու է ամենադժվարը, և ես կարծում եմ, որ մենք պետք է ապահովենք Ուկրաինայի համար աջակցության շարունակական հոսք։ Եվ Նիդեռլանդները անում է ավելին, քան երբևէ։ Մի քանի օր առաջ ես հայտարարեցի 200 միլիոն եվրոյի աջակցության մասին։ Այսօր ես կհայտարարեմ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային անօդաչու թռչող սարքերի համար ևս 90 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին», – նրա խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

 

Բրեկելմանսի խոսքով՝ կարևոր է փոխել «հիմնական դինամիկան, քանի որ (ՌԴ նախագահ) Պուտինը հիմա զգում է, որ ամեն օր հաղթում է՝ շարունակելով ռուսական ագրեսիան Ուկրաինայում, և մենք պետք է ապահովենք, որ Պուտինի համար գինը բարձրանա»։ 

«Սա նշանակում է կայուն հոսք, ինչպես նաև երկարաժամկետ պարտավորություն Ուկրաինայի նկատմամբ ռազմական աջակցության հարցում, ինչպես երկկողմանի, այնպես էլ այլ միջոցներով, ինչպիսիք են սառեցված ակտիվները։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային խորը հարվածային կարողություններով, որպեսզի Ռուսաստանի համար ծախսերը մեծանան, բայց մենք նաև պետք է համոզվենք, որ պատժամիջոցները խստացնելով, Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելով՝ Պուտինը զգա, որ չի կարող այսպես շարունակել, և որ մենք, ի վերջո, կհաղթենք Ուկրաինայի հետ միասին»,- նշել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ Նիդեռլանդները կաջակցի Ուկրաինային հեռահար Tomahawk հրթիռների տրամադրման հարցում։

«Դա պետք  է որոշի Միացյալ Նահանգները, բայց եթե Միացյալ Նահանգները որոշի տրամադրել Tomahawk հրթիռներ, մենք անպայման կաջակցենք դրան», – շեշտել է Բրեկելմանսը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պապոյանն էլի ռուսներին մոռացավ. ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»

Ավելի քան 14 մլրդ դոլար պետական պարտք, եւ ո՛չ մի գլոբալ նախագիծ կյանքի չի կոչվել. «Ժողովուրդ»

Քոչարյանը կրկին խոսել է․ «Հրապարակ»

Ակնհայտ է, որ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի հարցազրույցը․ Զաքարյան

Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018, 2019 թվականներին, ուրեմն, այո, դա իմ սխալն է, որ չեմ արել. Փաշինյան

Անդրանիկ Քոչարյանը մտադիր է 44-օրյա պատերազմի զեկույցն ուղարկել իրավապահներին. «Հրապարակ»

Բանակցային պատմության առանցքային թղթերը դասավորել եմ, մինչև տարվա վերջ հրապարակելու եմ․ Փաշինյան

Եթե 44-օրյա պшտերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, կվարվեի այնպես, ինչպես Ապրիլյանի սկսվելու օրը. Սերժ Սարգսյան

Հայաստան է ժամանել հացահատիկով գնացքը՝ Ղազախստան, ՌԴ, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ուղով․ Կառավարություն

2020-ի նոյեմբերի 5-ի գիշերը Շուշին արդեն հանձնվել էր․ Սերժ Սարգսյան

Վրաստանում «գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել

Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էին ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սերժ Սարգսյան

Մեծ կասկած ունեմ, որ Բաքու տարվածների ցուցակում ընդգրկվել են մարդիկ նաև ոչ առանց Հայաստանի իմացության․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ն պետք է կիրառեր ամենահզոր, հեռահար համակարգերը պատերազմի 1-ին րոպեներից․ Սերժ Սարգսյան

44-օրյա պատերազմն անխուսափելի չէր. Սերժ Սարգսյան