Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՄԱԿ-ում հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը՝ խաղաղության շահերից ելնելով, հաղորդում է BBC-ն։
Մակրոնը հայտարարել է, որ ժամանակն է ավարտել պատերազմը Գազայում և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած 48 պատանդներին։
«Մենք այլևս չենք կարող սպասել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնն ընդգծել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումը դատապարտելու և տարածաշրջանում խաղաղության համար երկու պետությունների լուծում տեսնելու իր ցանկությունը։
«Ոչինչ չի արդարացնում շարունակվող պատերազմը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, հավելելով, որ «ամեն ինչ մեզ պարտավորեցնում է» վերջապես դադարեցնել այն։