Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. եղանակի տեսություն
Սեպտեմբերի 07, 2025

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. եղանակի տեսություն

By Օգոստոսի 16, 2025 55

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևանում օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Oգոստոսի 17-20-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ ներկայացուցիչներին չեն հրավիրել Մոսկվայի Ատոմային համաշխարհային շաբաթին

Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից

Աբովյան քաղաքում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

«Թրամփն ու Սի Ծինփինը հնարավոր է հոկտեմբերին հանդիպեն». #CNN

«Տղերք, որ ինձ տեսնում եք, ինչի՞ եք սառում ու արագ հեռանում»․ Ալեն Սիմոնյան

Դպրոցի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել 8-ամյա երեխայի, ով տեղափոխվել է հիվանդանոց

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ․ NHK

Հայաստանում նախատեսվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը. ԱԳՆ

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ին

Թուրքիայից պատվիրակություն կժամանի Հայաստան․ NTV

Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր

Պարադոքս. ՀՀ–ում շինարարությունն աճում է, ցեմենտի և շինանյութերի արտադրությունը` նվազում

Հայաստան կժամանեն Չինաստանի քաղաքական խորհրդակցական համաժողովի ներկայացուցիչները