«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը
Սեպտեմբերի 07, 2025

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը

By Օգոստոսի 15, 2025 60

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբարլին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ հարցազրույցում հերքել է հաղորդումները, թե կազմակերպությունը լուծարման հանձնարարություն է ստացել Ադրբեջանի նախագահի աշխատակազմից: «Սա բացարձակապես և ամբողջությամբ կեղծ լուր է», – Ազատության փոխանցմամբ՝ պնդել է նա:

Ադրբեջանի նախագահական նստավայրից էլ այս մասին հարցմանը չեն պատասխանել։

Անցած ուրբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ առաջնորդների կողմից փաստաթղթերի ստորագրումից հետո համացանցում տեղեկություն էր շրջանառվել, թե Բաքվում սկսել են լուծարել «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված կազմակերպությունները։ Նույն այդ աղբյուրները պնդել էին, թե Ազիզ Ալեքբարլին «համապատասխան հրաման է ստացել նախագահի աշխատակազմից»։

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը հայտարարում է, թե իր առաքելությունն է պաշտպանել «Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների» իրավունքները։ Կազմակերպությունն ընդունել է «Վերադարձի հայեցակարգ», որը կոչ է անում Հայաստանին ապահովել այդ անձանց «անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձը իրենց ծննդավայր»։

Պաշտոնական Երևանը շեշտում է, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում, և «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթն ընկալում է որպես սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ ներկայացուցիչներին չեն հրավիրել Մոսկվայի Ատոմային համաշխարհային շաբաթին

Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից

Աբովյան քաղաքում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

«Թրամփն ու Սի Ծինփինը հնարավոր է հոկտեմբերին հանդիպեն». #CNN

«Տղերք, որ ինձ տեսնում եք, ինչի՞ եք սառում ու արագ հեռանում»․ Ալեն Սիմոնյան

Դպրոցի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել 8-ամյա երեխայի, ով տեղափոխվել է հիվանդանոց

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ․ NHK

Հայաստանում նախատեսվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը. ԱԳՆ

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ին

Թուրքիայից պատվիրակություն կժամանի Հայաստան․ NTV

Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր

Պարադոքս. ՀՀ–ում շինարարությունն աճում է, ցեմենտի և շինանյութերի արտադրությունը` նվազում

Հայաստան կժամանեն Չինաստանի քաղաքական խորհրդակցական համաժողովի ներկայացուցիչները