Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները
Սեպտեմբերի 07, 2025

Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները

By Օգոստոսի 14, 2025 113

Ստեփանակերտի մոնումենտալ ժառանգության լիակատար ոչնչացում-մարտահրավեր միջազգային հանրությանը եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին. հուլիսի 15-ի դրությամբ Արցախի մայրաքաղաքից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին, ու տասնամյակներով ձևավորում էին քաղաքի մշակութային դիմագիծը։ Այս մասին հայտնում են Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունից:

«Այս փաստը հաստատվել է Google Earth-ի արբանյակային լուսանկարների վերլուծությամբ և ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղադրված հրապարակումներով։

Քաղաքի տարածքից ջնջված են.

Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ- մարշալ Հովհաննես Բաղրամյան, ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակով, օդաչու-աս Նելսոն Ստեփանյան։

Մշակույթի գործիչներ – Հենրիխ Բարխուդարյան, Հովհաննես Թումանյան, Խաչատուր Աբովյան, Վաղրամ Պապազյան, Շառլ Ազնավուր, Հովհաննես Այվազովսկի, իրավապաշտպան Անդրեյ Սախարով, (Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու ճակատագիրը դեռ ճշտման փուլում է)։

Ազատագրական շարժման մասնակիցներ և հայրենիքի պաշտպաններ – Աշոտ Գուլյան (Բեկոր), Քրիստափոր Իվանյան, Անատոլի Զինևիչ, Յուրի Պողոսյան։

Բոլշեւիկյան Հեղափոխական գործիչներ-Ստեփան Շահումյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Ալեքսանդր Ծատուրյան։

Տեղահանված քանդակների ճակատագիրը պաշտոնապես հայտնի չէ, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական պրակտիկան, բարձր հավանականությամբ կարելի է ենթադրել դրանց լիակատար ոչնչացումը։

Այս հուշարձանների արժեքը պայմանավորված էր ոչ միայն նրանց պատմա-մշակութային նշանակությամբ, այլև հեղինակությամբ․ դրանց հեղինակների թվում կային թե՛ հանրահայտ հայ վարպետներ, թե՛ միջազգային ճանաչում ունեցող արտասահմանյան քանդակագործներ, այդ թվում ռուս հայտնի հեղինակներ Սալավաթ Շչերբակովը և Գրիգորի Պոտոցկին, որոնք Այոազովսկու եւ Սախարովի արձանների հեղինակներն էին։

Լուսանկարում Ստեփանակերտի առաջին տապալված արձանն է՝ Ստեփան Շահումյան, որի անունով ավելի քան հարյուր տարի առաջ անվանակոչվել է Արցախի Հանրապետության մայրաքաղաքը»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ ներկայացուցիչներին չեն հրավիրել Մոսկվայի Ատոմային համաշխարհային շաբաթին

Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից

Աբովյան քաղաքում գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

«Թրամփն ու Սի Ծինփինը հնարավոր է հոկտեմբերին հանդիպեն». #CNN

«Տղերք, որ ինձ տեսնում եք, ինչի՞ եք սառում ու արագ հեռանում»․ Ալեն Սիմոնյան

Դպրոցի հանդերձարանում մի քանի տղաներ ծեծի են ենթարկել 8-ամյա երեխայի, ով տեղափոխվել է հիվանդանոց

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ․ NHK

Հայաստանում նախատեսվում է Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը. ԱԳՆ

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ին

Թուրքիայից պատվիրակություն կժամանի Հայաստան․ NTV

Գիշերը Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա. կառավարության շենքը հրդեհվել է, կան զոհեր

Պարադոքս. ՀՀ–ում շինարարությունն աճում է, ցեմենտի և շինանյութերի արտադրությունը` նվազում

Հայաստան կժամանեն Չինաստանի քաղաքական խորհրդակցական համաժողովի ներկայացուցիչները