Live24
Ապրիլի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

#ՀԻՄԱ․ ԱԳՆ–ի շենքի դիմաց գերլարված է. Բագրատ Սրբազանը պատրաստվում է մտնել ներս։

«Բախման մի տարեք, համապատասխան գործողություններ կիրականացվեն»,-զգուշացնում են ոստիկանները՝ մահակներով հարվածելով վահաններին։

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներից մեկին են հարվածել․ «Ժողովուրդ մի շփվեք դրանց (ոստիկանների) հետ։

Խփել են մեր տղային։ Ոստիկաններ, ձեզ կարգի հրավիրեք, մեկիդ բերանից մի բան դուրս եկավ մեկի հասցեին, պատասխան եք տալու։

Կանգնել են էստեղ, կարծում ենք նորմալ մարդիկ են, բայց պարզվումա լիքը խուլիգաններ կան մեջները։

Ոստիկանների հետ կխոսենք այնպես, ինչպես իրենք են խոսում»,-հավաքվածներին ասաց Բագրատ Սրբազանը

«4 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմում իրական անհանգստություն կա այն պայքարի համար, որը մենք սկսել ենք։

Անգամ նրանց նախագահներն են մտել «մարտի» մեջ ու սկսել են քննարկել մեր Սրբազան պայքարը»,-ՆԳ շենքի դիմացից ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ մենք ուշի ուշով հետևում ենք պայքարի ընթացքին։

Մենք բոլորս միասին, Սրբազան հոր առաջնորդությամբ, կանգնեցնում ենք նաև Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա՝ կոչ անելով շարժման մասնակիցներին չդադարեցնել պայքարը։

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ․

Եթե անողնաշար չեք, գործակալ չեք, եթե չեք ծառայում թուրքերին ու ադրբեջանցիներին՝ կիջնեք այստեղ․

Բագրատ Սրբազանը ԱԳՆ աշխատակիցներից պահանջեզ իջնել ժողովրդի մոտ և հրապարակային հայտարարությամբ պատասխանել Ալիևի և Էրդողանի հայտարարուէյուններին։

Բագրատ Սրբազանը և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները չեն գնալու Հարավ-արևմտյան թաղամաս, նրանք ԱԳ նախարարության շենքի մոտ են, որտեղ նաև մեծ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։ Շենքի աշխատակիցներն էլ վերևից գաղտնի նկարում են ակցիայի մասնակիցներին։ Բագրատ Սրբազանը ներկայացրեց իրենց պահանջը՝ ՆԳ նախարար Արարատ Միրզոյանին․

«Ադրբեջանական բոլոր տեսակի հայտարարությունները, որ հնչում են մեր պետության հասցեին, ի վերջո պատասխան ստանալո՞ւ են, թե՝ ոչ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ պահանջելով, որպեսզի Արարատ Միրզոյանը իջնի և հրապարակային պատասխանի այս և այլ հարցերին։

«Եթե անողնաշար չեք, գործակալ չեք, չեք ծառայում թուրքերին ու ադրբեջանցիներին, կիջնեք։

Կամ դուք կիջնեք կամ մենք լրագրողների հետ կբարձրանանք վերև և ձեզնից պատասխան կստանանք»,-խոսքը ուղղելով Արարատ Միրզոյանին, ասաց Բագրատ Սրբազանը

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասավ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ․

«Այստեղից էլ չենք շարժվելու»,-ասաց Բագրատ Սրբազանը։ «Տևական ժամանակ է՝ թուրք-ադրբեջանական իշխանությունները, ձայնակցելով իրենց Հայաստանյան ներկայացուցիչներին, վերջին աստիճանի նվաստացնում են ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդին։

Հեյդարի որդի Ալիևը Խոջալուի դեպքերը որակում է ցեղասպանություն և ներողություն է պահանջում։

Համոզված եմ․ որ ՀՀ իշխանությունները ներողություն են խնդրելու, գուցե արդեն խնդրել են։

Այս ամբողջ ժամանակահատվածում թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից, ընդհուպ մինչև նախագահների մակարադակով, ինչ ուզել ասել են, ՀՀ իշխանությունները ոչ մի բառ չեն հակադարձել։

Այսօր այստեղ հաշիվ պահանջելու ժամ է։ Հստակ հարցադրում ունենք ԱԳ նախարարին»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Օտարերկրյա քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ խախտել է կարգը և փորձել բացել ինքնաթիռի դուռը. այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ թռիչքի ժամանակ հարևան երկրներից մեկի քաղաքացին ագրեսիա է դրսևորել բորտուղեկցորդուհիների նկատմամբ և փորձել բացել սրահի դուռը։ Ավիաընկերության աշխատակիցներն ուղևորների հետ հրել են նրան դռնից և ձեռքերը կապել։ Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին։

Տղամարդը տեղափոխվել է ՌԴ ՆԳՆ «Դոմոդեդովո» օդանավակայանի հերթապահ կետ։ Ոստիկաններն առաջարկել են բուժզննում անցնել՝ պարզելու, թե արդյոք նա թմրանյութերի ազդեցության տակ է, ինչից տղամարդը հրաժարվել է», - գրել է Վոլկը:

Նրա խոսքով՝ կարգազանցը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նա դատապարտվել է յոթ օր վարչական կալանքի՝ Ռուսաստանի Դաշնությունից վարչական արտաքսմամբ։

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ այս պահին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ է։ 

Նա նշեց, որ Դատախազությունը պետք է ծառայի պետությանը, բայց դուք տեսել եք այս ընթացքում, որ գլխավոր դատախազը զեկույցներ է ներկայացնում, որի իրավունքը չունի։ 

«Մինչև այսօր որևէ գործ, սկսած շարժման մասնակիցներին գործակալներ պիտակավորելուց, մինչ «Հայաքվե»-ի կողմից ապօրինի սահմանազատման հետ կապված հաղորդումը, Գլխավոր դատախազությունը չի հարուցել։ Դատախազը ձևական կեցվածք է ընդունել, հետևաբար դատախազություն գոյություն չունի»,- ասաց նա։ 

Սրբազանը նշեց՝ կարող են փաստել, որ այս պահին դատախազություն գոյություն չունի, նա միայն զեկույցներ է ներկայացնում ստախոսին ու կատարում նրա քմահաճույքները։

«Մարդկանց հասցեին ամենավերջին հայհոյանքներ տվողների, ականջ ու լեզու կտրող պատգամավորների, քաղաքացու վրա թքողի հանդեպ որևէ գործ հարուցե՞լ եք։ Դուք գրեք, որ ոչ թե ՀՀ, այլ ՔՊ-ի Գլխավոր դատախազությունն եք, ծառայությունը ավելի ճիշտ, ոչ թե դատախազություն»,- նշեց նա։

Սրբազանը նշեց, որ իրենք մնալու են այդտեղ և ոչ մի տեղ չեն գնալու:

Նշենք, որ դատախազության շենքը շրջափակված է ոստիկանական ուժերով, կան  նաև սև բերտավորներ, այնտեղ է ժամանել Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը նաև փոխնախարար Կարեն Հակոբյանը։

Տեղ ունենք գնալու, հարցում ունենք, նաև մեր կարևոր ուղերձը պետք է հղենք, ուղղակի կգնանք որտեղ պետք է։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում աջակիցներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Սայաթ-Նովայով ու Մաշտոցի պողոտայով, մնացածն էլ հընթացս, գնում ենք դեպի Հարավ-արևմտյան թաղամաս»,- ասաց նա։

Սրբազանը աջակիցներին ասաց, որ հստակ չի ասի՝ ուր են գնալու։

Երբ նրան ասացին՝ Բաղրամյան, նա պատասխանեց․ «Բաղրամյան գնալու ժամն էլ կգա, ինչպես անսպասելի հայտնվեցինք Կիրանցում, այդպես էլ այնտեղ կգնանք»։

Աջակիցներն էլ պատասխանեցին․ «Ոչ էլ ասեք՝ ուր գնաք, կգանք»։

Բագրատ Սրբազանը նաև անդրադարձավ երեկվա՝ կառավարության շենքի մոտ «հրեշտակի հայտնվելուն»։

«Քանի որ ես ասել էի Կիրանց hրեշտակի թևերով եմ գնացել, մտածեցի մերոնցից մեկն է, եկել է հրեշտակի թևերով ակցիա է անում, եկա նայեցի դեմքը, մերոնց հետ կապ չուներ, լրիվ ուրիշ հրեշտակ էր։ Ոստիկաններն էլ էին ուրախացել, ճիշտը որ ասեմ»,- ասաց նա։

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։ Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի: ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:»

«Գնում ենք Հարավ-արևմտյան թաղամաս»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նրա գլխավորությամբ քաղաքացիները երթով շարժվեցին։
Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ այսօր շատ կարևոր հաստատություն են գնալու՝ ղեկավարին կարևոր ուղերձ փոխանցելու։

 

Այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի տարածքում հարյուրավոր ոստիկաննեը կան, որոնք Ակադեմիայի ողջ տարածքում տարածված են, նաև բերետավորներ են բերվել ավտոբուսներով:

 

Ֆոտո

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը.  Արաղչի

Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի

Նոր մանրամասներ Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունից

Պայթյուն Իրանի նավահանգստում.  կան զոհեր և տուժածներ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների՝ առանց նախապայմանների. Պեսկով

Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ

Երբ կվերսկսվեն Ռուսաստան-ԱՄՆ ավիաչվերթները. Կրեմլը մանրամասներ է հայտնել

Կիևը մեկ բառով նկարագրել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը

Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ դիրքորոշումների մեծ մասը համաձայնեցված է. Թրամփ

Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ երկրորդ օրն անընդմեջ

Ի՞նչ է իրականում տեղի ունենում

Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

Կիրկորովը էլեկտրահարվել է համերգի ժամանակ

Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

Զելենսկին և Թրամփը կհանդիպեն Հռոմում Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից հետո. Sky News