Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։ Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։
Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև մասնակիցներից։
Որոշումներ են կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 28 անձանց ձերբակալելու վերաբերյալ։
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ առերևույթ անկարգությունների կազմակերպիչ և մասնակից անձանց ամբողջական շրջանակը, յուրաքանչյուրի ինքնությունը պարզելու, նրանց արարքներն անհատականացնելու, նշված անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով ուսումնասիրվում են նաև առերևույթ զանգվածային անկարգությունների ընթացքի նկարագրությանը վերաբերող, համացանցում առկա տեսանյութերը։
Կատարվում է նախաքննություն: Ոստիկանությանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վաղը ժամը 11:30-ին Երևան-Աշտարակ խճուղու՝ Կարմիր խաչի դիմացի հատվածից ավտոերթով կշարժվենք Գյումրի, օրը կանցկանցնենք Գյումրիում: Այս մասին այսօր` հունիսի 31-ին, հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Ժամը 14:00-ին Գյումրու Թատերական հրապարակում միջոցառում կլինի: Երեխաներն են հանդես ունենալու: Այնուհետև նույն վայրում, ժամը 18:00-ին` մեծ հանրահավաք»,- հայտարարեց նա:
«Ասում եք` կտրող ծակող գործիքներով 2 ոստիկան է վիրավորվել, եթե եղել է, դուք եք արել:
Ես չեմ էլ հավատում, որ եղել է նման բան, եթե կա, նկարները հրապարակեք:
Անողներն էլ դուք եք հենց եղել: Երեկ մեկը լանցետով մերոնցից մեկի երեսը վնասել են:
Դուք եք դա արել, դուք եք միայն դրան ընդունակ:
Ձեռքը, որ խոստացել ես կտրել ու չես կտրել, բարոյական իմաստով մենք ենք կտրելու:
Ու ոչ թե մեկ, այլ երկու ձեռքերդ:
Տղա ջան, ես քեզ ասել եմ` դու էլ գիտես, թե քո խոփը որ քարին ա դեմ առել»,-ասել է Սրբազանը:
Աստղաբանները վստահ են, որ այս տարվա հունիսի սկիզբը նշանակալից է լինելու։ Կենդանակերպի 3 համաստեղությունների ներկայացուցիչներ կկարողանան ֆինանսական հաջողությունների հասնել, փոխանցում է Մեդիահաբը։ Նրանք կկարողանան լուծել նյութական խնդիրները։
Խեցգետին, ձեզ մի շարք դրական փոփոխություններ են սպասվում։ Փորձեք ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր կարիերային։ Եկամտի նոր աղբյուր ստանալու հնարավորություն կունենաք։ Ավելի հաճախ ապավինեք ինտուիցիային, վստահեք տիեզերքի հուշումներին: Լավ նորություններ կստանաք հին գործընկերներից ու ընկերներից։
Կույսեր, ուշադիր եղեք ձեր առողջության մասին։ Պետք է հետևել առօրյային և առողջ ապրելակերպ վարել։ Ձեր մասին հոգ տանելը կօգնի ձեզ ավելի արդյունավետ դառնալ ցանկացած գործունեության մեջ: Ձեր առջեւ դրեք հավակնոտ նպատակներ։ Որոշեք, թե ինչ եք ուզում անել ապագայում: Հարստանալու հնարավորություն կունենաք։
Կշեռքներ, դուք կկարողանաք ազատվել դժվարություններից ու խնդիրներից։ Այն, ինչ խանգարեց ձեզ խաղաղ ապրելու, կմնա անցյալում։ Միգուցե դուք կփոխեք աշխատանքը: Բարձրագույն ուժերը կաջակցեն ձեզ ամեն ինչում։ Ձեզ սպասվում են հաճելի գործուղումներ։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունը․
«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏՆԵՐՆ» ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ․
#ՀԻՄԱ. Վաղը մեկնելու ենք Գյումրի. Բագրատ Սրբազան
Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները Փաշինյանին աջակցում են, նա իրենց համար կենսական նշանակություն ունի։ Ալիևը Փաշինյանին իր զորակցությունը հայտնեց, տղաները նույն նավակի մեջ են, որի վրա գրված է ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, ամեն ինչ անում են այն չխորտակվի։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Գնում է Փաշինյանին «փխկ» անելու գործընթացը, ոստիկանների աննախադեպ ուժը ցույց է տալիս Փաշինյանի վախերը։ Իշխանական բուրգը փլուզվելու է, կողքինները հասկանում են եթե Փաշինյանը ճողոպրեց, իրենց համար ինքնաթիռում տեղ չի լինելու, պետք է ճիշտ կողմնորոշվեն»,- նշեց Նահապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նիկոլն այսօր երրորդ անգամ հանձնեց իր ընկերոջը. Սրբազան