Live24
Ապրիլի 27, 2025
Live24

Live24

Լուրեր

 

Այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերն այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և մինչ այս պահը տեղեկություններ չունի նրանից․ կան կասկածներ, որ ջրահեղձ է եղել:

Սկսել են իրականացվել որոնողական աշխատանքներ։ Դեպքի վայրում գտնվողները հայտնել են, որ նա Երևանի բնակիչ Անահիտ Մ-ն է՝ կոմպոզիտոր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ծնողները Տավուշից վեր են կացել, որ 14։00-ին հասնեն տեղ, համերգին մասնակցեն, ԿԳՄՍՆ-ից ժամ են փոխել՝ 12։00-ին, որ մենք ներկա չլինենք։

Հիվանդ մարդիկ, հլը դրանց խելքին նայի»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով երեխաների օրվան նվիրված համերգին։ «Պետական միջոցներով է․․․

նախ սա Ազնավուր հիմնադրամի հետ համատեղ է, երկրորդ, պետական միջոցների վճարողն էլ ենք մենք, հորդ տնի՞ց ես բերել պետական միջոցները, Դանիել Դանիելյա՛ն։

Սա է՞ երեխայի պաշտպանության օրը․ դուք երեխա ավերող եք, երեխա պաշտպանո՞ղ եք, անկիրթ գազաննե՛ր»,- հավելել է նա:

Գյումրիում մանկական համերգի բեմն ապամոնտաժվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանման ֆոնին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Համերգը նվիրված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին, կազմակերպվում էր «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ։

«ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին զանգահարել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և պահանջել, որ ժամը 14։00-ին նախատեսված համերգի ժամը տեղափոխվի։ Երեխաները, սակայն, պատրաստ չեն եղել ավելի վաղ ներկայացմանը, պատմել է երգչախմբի ղեկավար Մարիա Գալստյանը։

Գյումրիում աշխատող լրագրողները հայտնում են, որ այսօր նախատեսված համերգը ԿԳՄՍՆ-ի կողմից հետաձգվել է։

Արձագանքելով՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Այսօր երեխաների օրն է․ համերգը պետք է լիներ ժամը 14։00-ին։

Մշակույթի նախարարությո՛ւն, ի մասնավորի՝ Դանիել Դանիելյա՛ն, դեռ որևէ բան չեմ ասում, հրապարակային ներողություն կխնդրի իր արածի համար՝ էսքան մարդու բերելու ու վերջին ժամին բան փոխելու համար։

Դու ո՞վ ես, որ մեջտեղ ընկնես, ինչ-որ բան անես, ա՛յ կիսագրագետ»։

 

Կենդանակերպի երեք նշանների ներկայացուցիչները երբեք չեն մոռանա 2024 թվականի ամառը։ Նրանց սպասում է բախտի և հաջողության առավելագույն քանակ, փոխանցում է Մեդիահաբը:: Նրանք կկարողանան ստանալ այն ամենը, ինչի մասին երբևէ երազել են։ Մասնագիտական ​​հաջողություններ և անձնական կյանքի բարելավում. ահա թե ինչ է սպասում այս նշանների տակ ծնվածներին։

Այծեղջյուրի կարիերան վերև կգնա։ Կարող եք հույս դնել աշխատավարձի զգալի աճի և առանձին գրասենյակի վրա։ Գործընկերները կհիանան ձեր աշխատունակությամբ, իսկ ղեկավարությունը կգովաբանի ձեզ ձեր արդյունքների համար:

Խեցգետինները պետք է ուշադրություն դարձնեն իրենց ընտանիքին։ Անհրաժեշտ կապ հաստատելու համար պետք է որքան հնարավոր է շատ ժամանակ տրամադրել մտերիմների հետ։ Միասին ճամփորդեք. դա թույլ կտա ձեզ վայելել միմյանց:

Աղեղնավորներին մասնագիտական ​​ոլորտում աննախադեպ վերելք է սպասում։ Ռիսկերն արդարացված կլինեն։ Դուք կհասնեք նրան, ինչի նպատակ եք դրել:

 

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (01.06-06.06.2024թ.)

Երևան քաղաքում` 
Հունիսի 1-ին կեսօրից հետո, 4-6-ին երեկոյան ժամերին հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Հանրապետության տարածքում`  
Հունիսի 1-ին և 2-ին, 4-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին՝  նույնքան կբարձրանա։  
 

 

Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները, որոնք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հարցը ծառայեցնում են իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրացման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս երևույթին տվեց` «անհամաչափ սատարում» ձևակերպումը, որը թեև իրավիճակի դիվանագիտական սահմանումն է, սակայն իր մեջ խնդրի ողջ էությունը ներառում է:

Ավելին, նախագահը նաև հստակ նշեց, որ թեման առավել բարդ ու խորն է, որովհետև եթե արտաքուստ թեման ներքաղաքական հարթությունում է, սակայն միջազգային դերակատարների վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում:

Սակայն իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահին, իրենց անօրինական գործելու քարտ բլանշ է տված, ապա դա ոչ միայն բացառապես այս փուլի համար է, այլ հետագայում չի ազատելու իրավական պատասխանատվությունից»:

Դեպի Գյումրի. Սրբազան շարժման ավտոերթի երկարությունը

 

 

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի ուղերձը՝  Երեխաների պաշտպանության օրվա առթիվ․
«Սիրելի երեխաներ,
շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ձեզանից յուրաքանչյուրը նոր լույս, նոր իմաստ և իմաստնություն է բերում մեր կյանք:
Խոստանում եմ, որ ջանք չեմ խնայելու, որ մանկությունը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ, անվտանգ, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
Այսօրվա մեր ամեն քայլի նպատակն է, որ դուք լինեք պաշտպանված, ունենաք անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի մանուկներ»։ 

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը բաց է Գազայում հրադադարի համաձայնագրի համար. Թուրքիայի արտգործնախարար

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության

Ամերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. Թրամփ

Իրանում ապրիլի 28–ը համազգային սգի օր է հայտարարվել

Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան

Պուտինը հրամայել է շտապ Իրան ուղարկել ԱԻՆ ինքնաթիռները

Դուք այստեղ չպետք է լինեք․ Թրամփը Մակրոնին՝ Զելենսկու հետ հանդիպման սկզբում

Հնդկաստանը հրթիռներ է փորձարկել Պակիստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 27-ին

Պուտինը ցավակցել է Իրանի նախագահին. 1100 տուժած, 25 զոհ

Ուժի մեջ է մտնում կաթնամթերքի վաճառքի նոր կարգ. ՀՀ ԷՆ

Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան. Լևոն Ազիզյան

Ռուսաստանի դեսպանության շենքում հրդեհ է բռնկվել

Վրաստանում մարդասպանի ազգականները ծնկի են իջել զոհի ընտանիքի առաջ

Իրանի նավահանգստում տnւժածների թիվը հասել է 1,139-ի. ըստ աղբյուրի՝ պայթшծ բեռնարկղերում հրթիռшյին պինդ վառելիք արտադրելու համար նյութեր են եղել