Ուզո՞ւմ եք` իմ ոտքով գնամ կալանավայր, վախեցող չկա. Սրբազան
«Մեզ ուղիղ տեղեկություններ են հասնում, որ էն վախկոտ ստախոսն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) ուղիղ կապի մեջ է էս վերջինի (նկատի ունի Արարատ Միրզոյանին-խմբ.) և անընդհատ, ամենավերջին խոսքերով, արգելում է, որ ներքև իջնի:
Ստացվում է` Ոստիկանությունը մի կողմից, ժողովուրդը մյուս կողմից, իրար հետ պայքարի մեջ են մտնում, որովհետև ինչ-որ մեկը որոշել է այնտեղ նստել վերևը և գրգռել ոստիկաններին մարդկանց դեմ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:
Նա հավաստիացրեց` այն, ինչ տեղի է ունեցել, սադրանք է ամենավերջին աստիճանի, «մենք մեր իրավունքները պաշտպանել ու պաշտպանելու ենք մինչև վերջ, իսկ բոլոր պաշտոնյաները պատասխան են տալու»:
Էդ փաստաթղթերը թող հրապարակեն, ասեն՝ ժողովուրդ, սենց ենք անում. ինչի՞ են գաղտնի պահում. Սերժ Սարգսյան
Ամփոփելով օրը` Բագրատ Սրբազանն ասաց. «Մենք այսօր առավոտյան շատ մեծ խմբով` մեծով փոքրով շատ խաղաղ գնացել ենք Արտաքին գործերի նախարարություն, թեպեդ խորքում չկա այդպիսի նախարարություն:
Ինչո՞ւ ենք գնացել. արդեն քանի ամիս է` վերջին օրերին` ավելի ինտենսիվ, ադրբեջանաթուրքական իշխանությունը բոլոր խողովակներով, անգամ` նախագահական մակարդակներով, սպառնալիքներ է տեղում Հայաստանի հասցեին:
Վերջինը եղավ այն, որ սպառնացին, թե էլիտար զորքեր կմտցնենք Հայաստան, որպեսզի օգնենք Փաշինյանին:
Եվ մի բառ անգամ այս մարդկանց բերանից դուրս չի գաիս:
Ես հստակ ասում եմ` սա միայն ձեզ չի ուղղված, սա ամբողջ հայ ժողովրդին է ուղղված:
Դուք չունեք արժանապատվություն ու պատիվ, մենք ունենք:
Ասել եմ` կամ դուք իջեք, կամ մենք բարձրանանք ձեզ մոտ, ու բացատրություն տվեք: Ձեր ընկերն ասում է` Խոջալուի համար պատասխան պիտի տաք: Մի բառ ասեք, թե՞ արդեն ասել եք, դե գիտենք` գիշերային խաղերի մեջ եք Բաքվի հետ»:
«Թողեք, թողեք, թողեք, ի, թողեք ես խփեմ»,- հայտնի երգով համացանցը ծաղրում է կարմիրբերետավորին, ով կտրվել էր յուրայիններից, սակայն ամեն կերպ փորձում էր մտնել հրահրոցի մեջ ու ցուցարար ծեծել:
Նրան խանգարում էին ականատեսները, ակցիայի մասնակիցները:
ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների գործողությունների հետևանքով գլխի հատվածում վնասվածք է ստացել հոգևորական Գոռ Հակոբյանը։
Քաղաքագետ Արա Պողոսյանը հրապարակել է նրա լուսանկարը, որտեղ Հակոբյանի գլուխը վիրակապված է ու գրել է.
«Ուժեղ ընկերս՝ Գոռ Հակոբյան, օրինակ բոլորի համար, մարդ, ով առանց հետին ակնկալիքի իր հանգիստ կյանքը նվիրել է պայքարին, ում կյանքն ու առօրյան դարձել են պայքար։
Իսկ ոստիկանները, ովքեր ենիչերիների ու համիդիական ջոկատների նման ասպատակում են իրենց խաղաղ բողոքը տեղ հասցնող ակցիաներով իրենց սահմանադրական իրավունքներին տեր կանգնող քաղաքացիների վրա, պետք է հիշեն` ինչ արդարությամբ գործեն, նույն արդարությամբ պիտի փորձվեն։
Սա է ճշմարտությունը, իսկ Գոռը և մնացածը, ովքեր պայքարում են թուրքական օկուպացիոն վարչակարգի դեմ, նրանցն է Ավետյաց երկիրը»։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է հունիս ամսվա եղանակի կանխատեսումը։
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայից ավել։
Մայիսի 29-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՆԱՏՕ-ի ռազմական ոստիկանության հրահանգիչներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ, որոնց մասնակցել են ՌՈ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Վարժանքների ընթացքում հրահանգիչները ներկայացրել են ՆԱՏՕ-ի հիմնական չափորոշիչներով ՌՈ կայունության գործողությունների մարտավարությունը, մեթոդները և ընթացակարգերը։
Վարժանքների ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի հիմքում հեշտ գումար աշխատելու վերաբերյալ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կեղծ հարցազրույցն է:
«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի կեղծ էջում հրապարակված հարցազրույցում հաղորդավարն իբրև թե բացահայտում է մի կայք, որի միջոցով փոքր ներդրում կատարելով` հնարավոր է մեծ գումարներ վաստակել: Իրականում նման հարցազրույց հաղորդավարը չի տվել, և վերջինիս անունից տարածվող կոչը կեղծ է, ու անցնելով նշված հղումով՝ առկա են անձնական տվյալների ու ֆինանսական միջոցների կորստի վտանգ:
Կոչ ենք անում չհավատալ նման հրապարակումներին, և որևէ կայքում գրանցվելուց առաջ ստուգել հրապարակման իսկությունը ու վերջինիսի արժանահավատությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի հյուսիսում պատուհասած ավերիչ ջրհեղեղներից հետո կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ակտիվացնել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։
Այս մասին գրել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք` մայիսի 26-ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։