Live24
Ապրիլի 28, 2025
Live24

Live24

Լուրեր

Սրբազանը հաստատեց՝ շուտով կգնա Տիգրանաշեն

Մանրամասները՝ տեսանյութում

«Երկրում ինչ ասես տեղի է ունեցել, երկրի նախագահը ժպտալով ման է գալիս: Այս մասին այսօր՝ հունիիսի 4-ին, ՄԻՊ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Ոչ մտահոգություն, ոչ հեռավոևր երազ, ոչ ինչ-որ թեզ: Այս բոլորը վկայում է, որ էս մարդիկ ոչ էս երկրի հետ կապ ունեն, ոչ էլ ցավ ունեն իրենց սրտում»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը պատմեց, որ մի անգամ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր երդմնակալությունից հետո, որին ներկ է եղել Վեհափառ Հայրապետը,  Ճրագալույցի պատարագի ժամանակ այցելել է սուրբ Հռիփսիմեի վանք՝ իմանալով, որ Վեհափառը սուրբ Գայանեի վանքում է. «Ի՞նչ ես ուզում ասել, ուղերձդ ո՞րն է: Բռնես արգելես, սարկավագներին դնես դիմացներն ասես՝ իրավունք չունեք մտնելու էստեղ, լավ կլինե՞ր»:

Հարցին՝ երբևէ հանդիպե՞լ է երկրի նախագահին, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ հանդիպել է 2018-ի ապրիլ-մայիսին, երբ իշխանափոխության շարժման օրերին. «Ուրախ, զվարթ ինչ-որ բաներ էր ասում էս վարչապետի հասցեին: Ձեռ էին առնում, մի քանի ընկերներով էին»:

Ուղիղ միացում | LIVE

Մարդու իրավունքների պաշտպանը իր գործառույթները չի կատարում կամ էլ վախենում է.

Բագրատ սրբազան

Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին․ Այսօր՝ երթի ժամանակ լրագրողներին ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը մյուս նախագահների հետ հանդիպման մասով ասաց, որ չի հանդիպել, առիթ չի եղել, իրենցից էլ ցանկություն չի եղել հանդիպելու։

Նշենք, որ քիչ առաջ մեկնարկած երթը Սայաթ-Նովա, Մաշտոցի պողոտաներով շարժվում է Սրբազանի նշած Այդ Կարևոր Տեղը։

#ՀԻՄԱ

Ուղիղ միացում | LIVE

Սայաթ-Նովա Մաշտոց խաչմերուկով գնում ենք ԱՅԴ տեղը։ Երթի մեկնարկից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը չմանրամասնեց, թե ո՞րն է ԱՅԴ տեղը։ Նա միայն ասաց, որ բոլորը գիտեն, և որ հաշվետվություն կա պահանջելու։

#ՀԻՄԱ

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի կոչով հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու բակում։

«Գնալու ենք շատ կարևոր հանդիպման, բայց չեմ ասելու՝ ուր», երեկ հայտարարել էր շարժման առաջնորդը։

Ուղիղ միացում | LIVE

Ուղիղ միացում | LIVE

Բագրատ Սրբազանի հավաքը` Սուրբ Աննա Եկեղեցու բակում

#ՀԻՄԱ

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Իջևանցի Նիկոլ Փաշինյան, «Հայոց օջախը» թողած՝ Կիրանցից տարածքներ ես հանձնում Ադրբեջանին

Լուսանկարում Իջևանի շրջանի նախկին ղեկավար․ Ջեմմա Անանյանի նախաձեռնությամբ խորհրդային շրջանում սահմանագոտում կառուցված «Հայոց օջախն» է՝ գեղեցիկ ճարտարապետությամբ, հայկական խաչով։

1992 թվականից հետո այդ օբյեկտը և շրջակա մեծ տարածքները չեն օգտագործվում Հայաստանի կողմից, դրանք հավանաբար դարձել են չեզոք գոտի։

Նիկոլ Փաշինյանը փոխանակ «Հայոց օջախը» վերադարձնի Հայաստանին, կադաստրից տրված սեփականության վկայական ունեցող Կիրանցի տարածքներն ու օբյեկտներն է սահմանազատման անվան տակ հանձնել Ադրբեջանին»։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ քպական պատգամավոր Արսեն Թորոսյանն ասել է, որ, տարբեր գնահատականներով, հատկապես ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությամբ, մենք 2050 թվականին կունենանք հազիվ 2,3 մլն մարդ: Սա ուշագրավ է հատկապես այն առումով, որ ժամանակին Արսեն Թորոսյանի շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում էր, թե 2050 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասցնենք առնվազն 5 միլիոն մարդու: Հիշեցնենք, որ նման հայտարարություն Նիկոլ Փաշինյանն արել էր 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Թե ինչեր եղան այդ օրվա նրա հայտարարություններից հետո, ակնհայտ է:

Իսկ 5 մլն մարդու հետ կապված՝ դեռ այն ժամանակ շատերն էին նշում, որ գործ ունենք մաքսիմալ հեռու ժամկետի համար տրվող անպատասխանատու (նաև այն իմաստով, որ 2050 թվականին... «ով՝ սաղ, ով՝ մեռած») հերթական հայտարարության հետ: Իսկ հիմա նաև նրա խմբակցության անդամն է նշում, որ Փաշինյանը, դե, առնվազն կրկնակի մեծ թիվ է ասել: Ոչ պակաս ուշագրավ է, թե ինչպես է տեսնում հարցի լուծումը նույն Արսեն Թորոսյանը: «Իմ խորին համոզմամբ, կարող ենք մեր ժողովրդագրությունը բարելավել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկա: Մեզ պետք են շատ մարդիկ, որ գան Հայաստանում ապրեն, ակնհայտ է նաև, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու: Հայեր էլ կլինեն, իհարկե, ոչ այդքան բարվոք երկրներից»,-ասում է նա:

Ի դեպ, հիշեցնենք, որ ապրիլին բրիտանական The Times պարբերականը տեղեկություններ էր հրապարակել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերաբերյալ՝ ապօրինի ներգաղթյալներին ընդունելու հարցերի շուրջ: Ըստ հրապարակման, Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը: Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Այն ժամանակ ՀՀ ԱԳՆ-ն հերքումանման մի տեքստ տարածեց մասնավորաբար հետևյալ ձևակերպմամբ. «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի վերաբերյալ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»: Հիմա արդեն քպական պատգամավորն առաջարկում է Հայաստանը լցնել «ոչ հայերով»: Թե որքան են կապված այս հայտարարությունն ու The Times պարբերականի «սլիվը», ցույց կտա ժամանակը: Սակայն, ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ քպականները ոչինչ առանց «շեֆի» հետ համաձայնեցնելու չեն անում: Նույնիսկ հենց «շեֆի» թվերին «հակադրվելը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Թաթուլ Ասիլյանի նկատմամբ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

Թ. Ասիլյանը հանրությանը հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիր, սակայն վերջերս նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացվել էր։

Ֆոտո

Թուրքիայում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել

Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն. Թրամփ

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ

Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել

Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Պայթյունը կազմակերպել է Իսրայելը․ Իրանցի պատգամավոր

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ին

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ Եղանակն առաջիա օրերին

Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նույն հայը չե՞նք, 070 կոդն ի՞նչ կապ ունի․ ինչպես են արցախցիները հարմարվել Բերդում

Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի զոհերի թիվը հասել է 11-ի

Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից. Թրամփ

Կիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զորքերի ուղարկումը ՌԴ

Ադրբեջանը փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ իրանագետ