«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում քննարկում են հերթական նստաշրջանի ավարտից հետո մեկ արտահերթ նիստ հրավիրելու նպատակահարմարության հարցը, ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել եւ գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ։ Իսկ մինչ այդ՝ իշխանական պատգամավորները սրտատրոփ սպասում են հունիսի 12-ին, որը հերթական նստաշրջանի վերջին հարցուպատասխանի օրն է, ու խորհրդարան է գալու կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։
ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր գերատեսչություններ գնալու ծրագիրը, հենց հունիսի 12-ին գալու է խորհրդարանի մոտ։ Ի դեպ, իշխանական թիմին նյարդայնացնում է շարժման այդ մարտավարությունը, երբ պարսավանքի են արժանացնում ոչ միայն գլխավոր պատասխանատուին` Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ նրա որոշ ենթակաների։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 06․ 24 թ համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել։ Միրզոյանի` խորհրդարան այցից առաջ երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց եւ դրա մատույցներում, հարակից այգիներում ոստիկանական զորք էր տեղակայվել, ինչպես սովորաբար արվում է Փաշինյանի տեղաշարժերի ժամանակ։
Գուցե Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այդպես էլ չի հաղթահարում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից առաջացած վախերը, սակայն խնդիրն այն է, որ Արարատ Միրզոյանը բոլոր հարցերում է ձգտում հասնել, անգամ գերազանցել Նիկոլ Փաշինյանին։
Դիցուք, քննարկմանն էլ աջուձախ «չորում» էր քաղաքական ընդդիմախոսներին՝ սուտ ու կեղծ թեզերն առաջ տանելով, իսկ քննարկումից հետո ուղղակի փախուստի դիմեց պետական պաշտոնյաների համար նախատեսված գաղտնի ետնադռնով, որտեղ լրագրողներին թույլ չեն տալիս ելումուտ անել։
Միրզոյանը ոչ միայն չպատասխանեց լրագրողների հարցերին, այլեւ իր ետեւից դուռը շրխկացրեց նրանց երեսին, ներսից էլ բանալիով փակեց։ Ի դեպ, նկատեցինք, որ առաջիկայում ՌԴ դեսպան գործուղվող Գուրգեն Արսենյանն ապագա «շեֆին» հրավիրել է իր մոտ՝ աշխատասենյակ, սակայն Միրզոյանը մերժել է՝ ասելով, որ ձախով է գնում, այսինքն` հետնադռնով»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հրատապ.
Օրը որոշվա՞ծ է. Նիկոլը ե՞րբ կգնա Սրբազանի հետ հանդիպման
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Հայաստանի կառավարությունը երկու տարբերակ ուներ՝ վարչակարգի դեմ ժողովրդական ընդվզումը խաղաղ ճանապարհով լուծելու համար.
1) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր հրաժարական տալ՝ իշխանության ղեկը հանձնելով կոալիցիոն կառավարությանը, որը վեց ամսվա ընթացքում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացներ և կընտրեր նոր վարչապետ․
2) Փաշինյանը կարող էր ընդունել ընդդիմության նոր առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջարկը, հանդիպել նրա հետ և քննարկել ներկայիս քաղաքական ճգնաժամի բանակցային լուծումը:
Ցավոք, Փաշինյանը չընտրեց վերոնշյալ տարբերակներից և ոչ մեկը: Նա նախընտրեց հարձակվել ընդդիմության վրա՝ իր «լավ կերակրված» ոստիկաններով՝ ծեծելով և ձերբակալելով մեծ թվով ցուցարարների, ներառյալ լրագրողների և նույնիսկ հոգևորականների, որոնցից ոմանք հիվանդանոցում են՝ ապաքինվելով ոստիկանության կողմից ստացած վնասվածքներից: Վարչապետն ապահովել է ոստիկանների կույր հավատարմությունը՝ մի քանի անգամ բարձրացնելով նրանց աշխատավարձը և մշտական պարգևավճարներ տալով: Ասում են՝ Հայաստանի քաղաքների փողոցներում ավելի շատ ոստիկաններ կան, քան երկրի սահմանները պաշտպանող զինվորներ։
Սա զարմանալի չէ, քանի որ Փաշինյանը, որպես ապաշնորհ և անփորձ ղեկավար, ձախողել է գրեթե յուրաքանչյուր որոշում, որ կայացրել է վերջին վեց տարիների ընթացքում: Նա համառորեն կառչած է մնացել իր իշխանական աթոռից՝ մահացու հարված հասցնելով երկրի գոյատևմանը:
Սկզբում իր իշխանության գալը «թավշյա հեղափոխություն» անվանելուց հետո Փաշինյանը արագ անցավ՝ իր բնորոշմամբ «պողպատե հեղափոխության»։ Անհավատալի է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա նախընտրական քարոզարշավն անցկացրեց մուրճը ձեռքին՝ խոստանալով ջարդել իր ներքին հակառակորդների գլուխները։ Նա նաև սպառնաց նրանց «ծեփել պատերին և փռել ասֆալտին»։ Ավելին, Փաշինյանը պարծենում էր, որ ոչ մի դատավոր չի համարձակվի չկատարել իր հրամանները։ Չնայած վարչապետը պնդում է, որ ինքը ժողովրդավար է, սակայն նրա պահվածքն ավելի շատ նման է բռնապետի։ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ փակելով Երևանի փողոցները, հրամայելով իր հետևորդներին փակել խորհրդարանի և դատարանների մուտքերը, ջարդելով ռադիոտան դռները և խախտելով բազմաթիվ այլ օրենքներ։ Սակայն, երբ այժմ ընդդիմությունը խաղաղ քայլում է փողոցներում կամ նույնիսկ մայթերով, մշտապես ներկա ոստիկանները դաժանորեն հարձակվում են նրանց վրա, ծեծում և ձերբակալում։
Զարմանալի չէ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալու վերաբերյալ: Որոշ ադրբեջանցի և թուրք վերլուծաբաններ նույնիսկ առաջարկել են իրենց երկրներին՝ զինված ուժեր ուղարկել Հայաստան՝ Փաշինյանին պաշտպանելու համար, որպեսզի նա կարողանա շարունակել զիջումներ անել:
Մեկ այլ ցուցանիշ, որ Փաշինյանն աշխատում է Հայաստանի շահերի դեմ՝ այն աջակցությունն է, որ նա ստանում է Արևմուտքից, քանի որ նա անում է այն ամենը, ինչ ասում են իրեն, ինչը բխում է նրանց շահերից, սակայն՝ հակասում Հայաստանի ազգային շահերին:
Արևմտյան երկրները միայն խոսում են մարդու իրավունքների մասին, բայց սերտ հարաբերություններ պահպանում աշխարհի նույնիսկ ամենաբռնապետական վարչակարգերի հետ։ Ահա թե ինչու արևմտյան որևէ պետություն ոչ մի քննադատական խոսք չի ասել՝ Հայաստանի քաղաքացիների վրա Փաշինյանի ոստիկանության դաժան հարձակումների ընթացքում։
Բարեբախտաբար, մի քանի միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ դատապարտել են Հայաստանում մարդու իրավունքների բացակայությունը և քննադատել ոստիկանության դաժանությունը։
Մայիսի 28-ին հինգ խոշոր հասարակական կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ընդդեմ ցուցարարների «զանգվածային ձերբակալման», «որոշ մասնակիցների նկատմամբ բռնության» և Հայաստանի խորհրդարանի պատգամավորի նկատմամբ ֆիզիկական բռնության, ինչը Հայաստանի օրենսդրության խախտում է։ Հինգ կազմակերպություններն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը։
Համատեղ հայտարարության մեջ նրանք ափսոսանք են հայտնել, որ հայ իրավապահ մարմինների աշխատակիցները «շարունակում են հակաօրինական և ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, ապօրինի բերման ենթարկելու և ազատության իրավունքի խախտումները հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակ։ Ոստիկանության կողմից նման մեթոդների կիրառումը երկարամյա համակարգի ներսում անպատժելիության քաղաքականության արդյունք է, որի հետևանքով բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը»։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատություն և իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք՝ «առանց ոստիկանական բռնության վախի»։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հանդես է եկել առանձին հայտարարությամբ՝ կոչ անելով «դադարեցնել ոստիկանության դիտավորյալ բռնությունները լրագրողների նկատմամբ»: Առնվազն հինգ լրագրող թիրախավորվել է ոստիկանության կողմից։
Միացյալ Նահանգների Freedom House-ը նույնպես հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանության բռնությունների մասին ահազանգերի թվի ավելացմամբ։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել չափից ավելի ուժի և անմարդկային վերաբերմունքի այս վարքագիծը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու էական բարեփոխումներ»:
Ամենաամոթալի պահվածքը Փաշինյանի հրամանն էր՝ խոչընդոտելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության օրը։ Ավելի վատթարացնելով իրավիճակը, վարչապետը ստեց՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են խոչընդոտել Կաթողիկոսին և նրան ուղեկցող հոգևորականներին՝ ծաղկեպսակ դնել հուշահամալիրում, որը հանրային վայր է:
Բոլոր ոստիկաններն ու պետական պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ Փաշինյանի հեռանալուց հետո նրանք պատասխանատվություն են կրելու իրենց անօրինական և հակահայկական գործողությունների համար։
Թարգմանություն՝ Ռուզաննա Ավագյանի
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հավաստիացրեց, որ գործող կառավարության հեռացումից հետո ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի ընտրություններին:
«Ժամանակավոր կառավարության գործառույթներից մեկն էլ լինելու է` սահմանված ժամկետում կազմակերպել ընտրություններ: Ի դեպ` ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»,- մանրամասնեց նա։
Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը նշեց իշխանությանը հեռացնելուց հետո ձևավորվելիք անցումային կառավարության գործառույթների մասին:
«Անցումային կառավարությունն ունենալու է երեք գործառույթ.
Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։
Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։
Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի»,- նշեց նա։
Ապիկար Նիկոլը Թուրքիայից զինծառայողներ կբերի, որ իրենց սև գործն անեն, ամեն ինչի ընդունակ է։
Պարույր Հայրիկյան․
Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․
«Միրզոյանը պնդել է, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից:
Արարատ Միրզոյանը ստում է: Թուրքիան մանիպուլյացիա է անում և դա լավ հասկանում է Միրզոյանը և, իր հերթին, մանիպուլյացնում է Հայաստանի քաղաքացիներին:
Որն է Թուրքիայի մանիպուլյացիան:
Թուրքիայի նախագահն ու մյուս պետական պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այն բոլոր պահանջներին, որը ներկայացնում է Ադրբեջանը, և խաղաղություն կարող է տիրել Ադրբեջանի պայմաններով' կհամաձայնեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե լինի Ադրբեջանի համաձայնությունը:
Ադրբեջանի նախագահն ու մյուս պետական բարձրաստիճան ղեկավարները ներկայացրել ու ներկայացնում են իրենց պահանջներն, ընդհուպ մինչև Հայաստանի տարածքների 50 տոկոսը, սահմանադրության փոփոխությունը, հրաժարումը Ցեղասպանությունից, միջանցքի տրանադրում, այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության ճանաչում և այլն, այդ պահանջները կարելի է երկար թվարկել:
Այդ բոլորը նաև Թուրքիայի պահանջներն են, որոնք Ադրբեջանի միջոցով են ներկայացնում»։
Արդեն մի քանի օր է՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը։ Կառավարության անդամները ոլորտ առ ոլորտ ներկայացնում են կատարված աշխատանքը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց՝ այս տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճ են արձանագրել, կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը, բարելավել են հարկային եկամուտները՝ հարկերը և տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 23,4 տոկոսը` նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0,7 տոկոսային կետով: Ստացվում է, որ ՔՊ-ական իշխանությունը մի կողմից՝ արձանագրում է կանխատեսվածից ավելի բարձր աճի մասին, մյուս կողմից՝ փաստում՝ Հայաստանի պետական պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը, խոսելով բյուջեի հաշվետվության ու ՔՊ-ականների կողմից հաշվետվությամբ արձանագրած թվերը որպես ձեռքբերում ներկայացնելու մասին, առաջինը կոչ արեց թվերին չխաբվել, հիշել, որ այդ թվային ցուցանիշներն ամենևին էլ որակի և մեր տնտեսության պոտենցիալի մասին չեն խոսում, որովհետև փաստ է այն, որ չնայած այդ թվերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակը չի փոխվել՝ որոշ բացառություններով։
«Բացառությունն իշխանությունն է։ Փոխվել է իշխանության ներկայացուցիչների կյանքի որակը. տեսնում ենք, որ պետական միջոցները վատնվում են, բայց իշխանություններից բացի, որևէ այլ քաղաքացու կյանքը չի փոխվել»,- ասաց Ֆարմանյանը։
Նրա մեկնաբանությամբ՝ տնտեսական քաղաքականության մասին խոսելիս կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թեև մեր տնտեսությունը գերազանցապես կախված է Ռուսաստանից, այդուհանդերձ, Հայաստանում օր օրի ավելի է մեծանում հակառուսական քարոզչությունը։
«Զարմացած եմ, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառում. օրինակ՝ չի արգելում դրամական փոխանցումները դեպի Հայաստան։ Հիշենք, որ անցած տարի 4 միլիարդ դոլարին համարժեք գումար է Ռուսաստանից փոխանցվել Հայաստան, կամ, օրինակ, ինչպես չի արգելում արտահանումները դեպի ՌԴ։ Սրանք լծակներ են, որոնք կարող է օգտագործել՝ ի պատասխան Հայաստանում տարվող միակողմանի հակառուսական քարոզչությանը»,- ասաց Ֆարմանյանը՝ շեշտելով, որ այս ռիսկերն իրական են՝ հատկապես Կառավարության ընդունած այն որոշումների համատեքստում, որով Հայաստանից դեպի Ռուսաստան սահմանափակվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը միացել է հակառուսական պատժամիջոցներին։
«Հակառուսական պատժամիջոցների համատեքստում պետք է դիտարկել նաև այն ամենը, ինչը կատարվում է հայաստանյան բանկերում. Օրինակ, բանկ դիմող և գործարք անող մարդանցից բանկերում պահանջում են այնպիսի տեղեկություններ, որոնք կապ չունեն գործարքների հետ։ Այս բանկերի գործունեությունը կանոնակարգվում է ԱՄՆ դեսպանատան կողմից, իսկ Կենտրոնական բանկն ամերիկյան դեսպանատան միջոցով հրահանգավորում է բանկերին, որ կիրառեն հակառուսական պատժամիջոցներ։ Հակառակ պարագայում, ինչպե՞ս է բացատրվում այն, որ տնտեսվարողն իր ապրանքը վաճառում է ռուսական ռուբլով, բայց չի կարողանում բանկից իր գումարը ստանալ, որտեղից պատճառաբանում են, թե վաճառված ապրանքը պատժամիջոցների տակ գտնվող ապրանք է»,- խոսքը եզրափակեց տնտեսագիտության թեկնածուն։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Երկրում երկիշխանություն է, Արևմուտքը, Ռուսաստանը, Իրանը հետաքրքրված են պայքարով. Փաշինյանը դուրս գրված ֆիգուր է, ՔՊ վերնախավը «զապասնոյ օդանավակայաններ» է փնտրում, կլինի կոնսենսուսային թեկնածու