Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Գրեթե կասկած չունեմ, որ Սրբազան պայքարի շարժման՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքը լինելու է մարդաշատ։
Բագրատ Սրբազանն արդեն երկու անգամ ապացուցել է, որ կարողանում է դա անել՝ աննախադեպ հաջողությամբ իր խարիզմատիկ կերպարի շուրջ համախմբելով տասնյակ հազարների։ Սակայն մարդաշատ հանրահավաքներից բացի, շարժումն ունի այժմ հիմնականում հանրային կամ քաղաքացիական գործընթացը քաղաքականի վերածելու խնդիր, և նաև հրապարակի ակնկալիքները, կարծում եմ՝ մեծամասամբ լինելու են հենց այս տիրույթում։
Նման կերպափոխումից է կախված ոչ միայն շարժման, այլ նաև Հայաստանի հետագա ճակատագիրը՝ այն Հայաստանի, որն այլևս չի ուզում թշնամու կողմից ենթարկվել պարբերական նվաստացման ու կորուստների և ապրել միայն մեկ անձի կողմից կայացվող առնվազն կասկածելի հեռանկարներով որոշումների պայմաններում։
Հայաստանում արմատական փոփոխությունների պահանջը միանշանակորեն հասունացած է և դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական ծրագրային առաջնորդության նոր տեսլականի և ճանապարհային քարտեզի ընկալելի ներկայացում ու իրագործում»։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է: Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մայոր Բախըշլի Բախըշ Էլշան օղլուն և զինծառայող Նագիև Ալի Էլշան օղլուն հունիսի 9-ին զոհվել են կայծակի հարվածից Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) սահմանապահ զորքերի Լենքորանի սահմանապահ ջոկատի ծառայողական տեղամասում պետական սահմանը պաշտպանելու իրենց պարտականությունները կատարելիս։
Այս մասին հայտնել է APA լրատվական գործակալությունը՝ Ադրբեջանի սահմանային ծառայությանը հղումով:
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հայաստանում, ցավոք, չկա մեր երկրի ապագայի տեսլականի շուրջ և ոչ մի լուրջ խոսույթ։
Քեզ ոչնչացնել ցանկացող թշնամու դեմ հանդիման չի կարող լինել «լավ ապրելու» հնարավորություն, եթե չի լուծվում անվտանգության խնդիրը։ Ուստի, առաջնային հարցը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը, որը հնարավորություն կստեղծի իրականում հենց լավ ապրելու։
Ըստ այդմ, «պատշգամբում կարճ շալվարով սուրճ խմելը» հնարավոր կարող է դառնալ թշնամուն հաղթելուց հետո միայն։
Հակառակ դեպքում, նույն այդ պատշգամբում նույն այդ թշնամին ավելի հեշտ կբռնաբարի պայմանական սուրճ խմողին, քանի որ նրա շալվարը կարճ է»
Հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրասուզակը գետից դուրս է բերել աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դի:
Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի մակնիշը, վարորդի և մահացածների ինքնությունը, որոնում են վարորդին։
Telegram հարթակում զանգվածային խափանում է եղել:
Ռուսաստանից, եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից օգտատերերը դժգոհում են Telegram-ի խափանումից։
Բաքվում և Անկարայում շտապում են, Փաշինյանի հարցը հաշված շաբաթների խնդիր է
Մանրամասները տեսանյութում
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Սարսափելի է, ահավոր է։
Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի եզրին գտնվող, ռազմավարական նշանակություն ունեցող, ավելի բարձրադիր դիրքում գտնվող Բաղանիս-Այրումի հենակետերը միակողմանի կերպով ոչնչի դիմաց Ադրբեջանին հանձնելուց հետո երկրի գերագույն գլխավոր հրամանատար համարվողը նայում է հեռադիտակով հանձնված տարածքներին և ասում՝ բան չհասկացա:
Երևի տեղյակ էլ չէ, որ 1990 թ. մարտի 23-24-ը, նույն թվականի օգոստոսի 18-20-ը Բաղանիս-Այրումում ինչ թեժ կռիվներ են եղել, այդտեղից հայեր են առևանգվել, Բաղանիս-Այրումում քանի-քանի ավտոմեքենա է պայթել տեղադրված ականների վրա, քանի՜ մարդ է զոհվել»։
Գտիր պատմական Հայաստանն ու իրական Հայաստանը ու հետո որոշիր, որն է քոնը:
Պատմականն այ էս դեմքի արտահայտությամբ ու կեցվածքով շփվում է 50-ից ավել օտարերկյա լրատվամիջոցների հետ՝ ներկայացնելով Հայաստանն աշխարհին այսօր, իսկ իրականը՝ ազնիվ խոսք չգիտեմ ի՞նչ է անում ու ում համար:
Սպասեք Սրբազանի հաջորդ «բոմբին»:
Չի ուշանա
Վլադիմիր Մարտիրոսյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Գայանե Մուրադյանը նրան հարցրել է.
«ԱԺ-ում ՔՊ-ն Արարատ Միրզոյանի մեծարման երեկո էր կազմակերպել, չնայած Հայաստանը պարտություններ է արձանագրում դիվանագիտական գրեթե բոլոր ճակատներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա»:
Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Ձեր հարցի հետ կապված՝ երեք դիտարկումներով սկսեմ։
Նախ, պետք է խոստովանել, որ Միրզոյանի հավաքական ինտելեկտը միջին ՔՊ-ականից տեսանելի բարձր է. դժվար չէ ճամպրուկ լինել, եթե կողքից միայն ուսապարկեր են։
Երկրորդը՝ ՔՊ-ն գովում է Միրզոյանին, որովհետև նա անշեղորեն իրականացնում է ՔՊ-ի ծրագիրը՝ լիկվիդացիոն գներով վաճառել հայ ժողովրդի շահերն արտաքին շուկայում՝ հանուն սեփական իշխանության։
Եվ երրորդը, որքանով հասցրել եմ ծանոթանալ, ընդդիմությանը հաջողվել էր իրականություն վերադարձնել Արարատին՝ բարձրաձայնելով սուր և ճշգրիտ հարցեր։
Հայաստանի արտաքին ձախողումների մասին շատ է խոսվում, որքան էլ իշխանական քարոզչամեքենան հակառակն է հրամցնում մարդկանց՝ նրանց դնելով մտավոր թերզարգացածների տեղ։ Միրզոյանի միակ ձեռքբերումը՝ որպես ԱԳ նախարար, իր բարելավված անգլերենն է, ինչը այդպես էլ չի հաջողվել Նիկոլին։ Հայ ժողովրդի վրա Արարատն ավելի էժան կնստեր, եթե պարզապես նրա հետ պարապող անգլերենի դասախոս վարձեին պետական բյուջեի հաշվին։
Նրա պաշտոնավարումը բնութագրող, Միրզոյանի ասած՝ «կայսերական» լեզվով մի ասացվածք կա՝ каждая сосиска строит из себя колбасу:
Ի դեպ, հակառուսականության առաջամարտիկ Արարատին հիշեցրեք, որ ընդամենը 2 տարի առաջ ՌԴ ԱԳ նախարարին նա քմծիծաղով անվանում էր «իմ լավ բարեկամ»»: