Ես Ձեզ խոստանում եմ, մեր հաղթանակը կդառնա իրականություն․
Եվ դա Անխուսախելի է․
Բագրատ Սրբազան
Ուղիղ միացում | LIVE
Այո', մենք մնալու ենք հրապարակներում ու փողոցներում․
Ես Ձեզ հաստատ չեմ դավաճանելու․
Բագրատ Սբազանն ազդարարեց վճռական գործողությունների մեկնարկի մասին․
Ինձ ասում են՝ 15 րոպե էլ խոսեմ՝ անակնկալ ունենք, մեծ անակնկալ.
Սրբազան
Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․
1․ Մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հունիսի 11-ին, ժամը 16․30-ին նախաձեռնում են խորհրդարանի նիստ՝ Կառավարության հրաժարականի ու նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով։
2․ Հունիսի 10-ին ԱԺ Խորհուրդը պարտավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացնել։
3․ Համաժողովրդական պահանջի հիման վրա, խորհրդարանն արտահերթ նիստով հավանություն է տալիս Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու որոշմանը։
Բագրատ Սրբազան
Անցումային կառավարությունը կպատրաստվի արտահերթ ընտրությունների` առանց դրան մասնակցելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա նշեց, թե անցումային կառավարությունը օրակարգային ինչ երեք ուղղություններով է աշխատելու․
«ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։
բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով
գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հունիսի 11-ին ժամը 16:30-ին նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ կառավարության հրաժարականի եւ նոր խորհրդարան ձեւավորելու օրակարգով։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Հասկանում ենք, որ հուսալով այս մարդկանց բարոյական վերջին նշույլների վրա, խնդիրը լուծել չենք կարող։ Մենք այս պահին պետք է որոշում ընդունենք, մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր, 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու, լինելու փողոցում և մեր կամքը պատադրելու։
Այս մարդուն առաջարկել ենք հրաժարական տալ, հանդիպել ու քննարկել, քննարկել անցնցում հեռանալու պայմանները, որոնք անտեսվել են։ Ես ձեր առջևից, այստեղ կանգնած, դիմում են ԱԺ բոլոր խմբակցություններին՝ մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են Խորհրդարանի նիստ հունիսի 11-ին՝ 16։30 կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ հունիսի 10-ին ԱԺ-ի խորհուրդը ժողովրդի որոշմամբ՝ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին,քաղաքական մեծամասնությունը, ՔՊ պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։
Բագրատ Սրբազանը ներկայացրեց նաեւ երրորդ քայլը․ «Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին եւ նոր կառավարություն ձեւավորելու որոշմանը»։
Ուղիղ միացում | LIVE
Թուրքիան և Ադրբեջանը անհանգստանում են, գիտեն՝ սա կբերի, ոչ թե թուրքական, այլ հայկական խաղաղության․
Վարուժան Գեղամյան
Մանրամասները՝ տեսանյութում
Երկիրը լցրեցին իմ ընկերների գերեզմանափոսերով, խոստացան ապագա՝ քանդեցին ներկան.
Խոշտանգված ուսանող
Մանրամասները՝ տեսանյութում
Սրբազանին հաջողվեց արթնացնել հայ ժողովրդին. Շարմազանով
Մանրամասները տեսանյութում
Փաշինյանի պրոբլեմը հեծանիվ վարելու ընթացքից մենակ շորտիկը չէր, ուշադրության արժանի այլ հատված էլ կար․
Էդգար Ղազարյան
Մանրամասները՝ տեսանյութում