«Իշխող ուժն առաջիկայում հերթական «ցավոտ» նախաձեռնությամբ հանդես կգա. քայլն ուղղված է շահումով խաղերի և բուքմեյբերական ընկերությունների դեմ:
Օրերս «Իմ քայլը» խմբակցությունը նիստեր է անցկացրել, որոնք տևել են մի քանի ժամ, քննարկել են 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնց մասին հայտնի դարձավ դեռևս անցած տարեվերջին: Մեկն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ ընդդեմ խաղամոլության ձեռնարկն է, մյուսը՝ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների՝ արդեն շրջանառության մեջ գտնվող նախագիծը:
Այս օրենսդրական նախաձեռնություններով սահմանափակումներ են մտցնում խաղային բիզնեսում: Մասնավորապես, որ մարդիկ այլևս չեն կարողանալու կանխիկ գործարքներով խաղադրույքներ կատարել՝ ունենալով միայն համակարգչով կամ պլանշետով, հեռախոսով առցանց տարբերակով խաղադրույք կատարելու հնարավորություն:
Օրենքը կտարածվի նաև ինտերնետ-սրճարանների վրա՝ պարտադրելով, որ նրանք իրենց համակարգիչներով սահմանափակեն ինտերնետ հասանելիությունը դեպի առցանց խաղատների կայք: Այս նախագծի շահառուն կլինի հասարակությունը, տուժողը՝ բուքմեյքերական ընկերությունները, մասնավորապես՝ «Գուդվինը», «Վիվառոն», «Տոտոն», «Եվրոֆուտբոլը»:
Հրաչյա Հակոբյանի նախաձեռնությունն էլ վերաբերում է այդ կազմակերպությունների գովազդի սահմանափակմանը, հատկապես՝ լրատվամիջոցներում: Խմբակցությունում ողջունել են գործընկերների մտադրությունը և մոտ ապագայում նախագծի տեսքով կուղարկեն կառավարություն»,-գրում է թերթը:
0Comments