Ոտնձգության մեջ մեղադրվող ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, հուշագրություն է հրապարակել, որտեղ պատմել է իր ամուսնու ընտանիքում ընդունված կարգի մասին: The Daily Mail-ը հայտնել է, որ Բայդենի ընտանիքում ընդունված են եղել հաճախակի գրկախառնությունները:
Նրա խոսքով՝ երբ իրենք նոր էին սկսել հարաբերությունները, Բայդենը իրեն հաճախ է գրկել, բռնել ձեռքն ու դեմքից ձեռքով հեռացրել նրա մազերը: Իսկ երբ նոր են ամուսնացած եղել, կնոջ խոսքով, իր համար բավական զարմանալի է եղել գրկախառնվելու այդ սովորությունը, սակայն, հետագայում հասկացել է, որ դա արվում է միմյանց ավելի մոտ զգալու համար:
«Երբ Ջոն սիրում է, նա ուժեղ է սիրում: Նա տրվում է դրան ամբողջությամբ»,- հայտարարել է Ջիլը:
0Comments