Պորտուգալիայում բողոքի ցույցեր են

Ցուցարարները պայքարում են ռասիզմի դեմ

Պորտուգալական Սետուբալ քաղաքում անհայտ չարագործները բենզինային ռումբեր են նետել ոստիկանական տեղամասի վրա, իսկ Լիսաբոնում ավտոմեքենաներ են հրդեհել մայրաքաղաք ։ Սա տեղի է ունեցել ոստիկանության կողմից ռասայական խտրականության հիմքով ենթադրվող բռնությունների դեմ ցույցերից մի քանի ժամ հետո՝ հայտնում է Reuters-ը:

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ երեք բենզինային ռումբեր վնաս են հասցրել ոստիկանական տեղամասին, սակայն ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունը նաեւ հայտնել է, որ իրենց հետաքննությունը չի կարողացել պարզել, թե ինչ կապ կա Սետուբալում եւ Լիսաբոնում տեղի ունեցած միջադեպերի միջեւ:

Օրեր առաջ համացանցում հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ ոստիկանները ծեծում են մի քանի սեւամորթների։ Արձագանքելով դրան՝ SOS Racismo իրավապաշտպան խումբը հայտարարել է, թե ոստիկանների գործողությունները համաչափ չեն եղել:

Մոտ 200 ցուցարարներ, հիմնականում՝ սեւամորթ, փակել են լիսաբոնյան Ավենիդա Դա Լիբերդադե փողոցը՝ գոչելով․ «Կորչի՛ ռասիզմը»: Նրանք սկսել են քարեր նետել ցույցը ցրող ոստիկանների վրա: