Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է տասնյակ երկրների դեսպանների հավատարմագրերը, որոնց թվում է եղել նաև Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: «Беларусь сегодня»-ի փոխանցմամբ, Հայաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ու Բելառուսի երկկողմ հարաբերությունների թեմային:
«Մենք նպատակ ունենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել Հայաստանի մեր եղբայրներին ու բարեկամներին հետաքրքրող ցանկացած նախագծի, այդ թվում` Հայաստանի տարածքում»,- ասել է նա:
Լուկաշենկոն նաև նշել է, որ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր:
0Comments